Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մասուդ Բարզանին նահանջեց

Մասուդ Բարզանին նահանջեց
25.10.2017 | 15:29

Իրաքյան Քրդստանի իշխանություններն առաջարկել են Բաղդադին դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել բանակցությունների՝ բաց երկխոսության միջոցով` փոխարենը Քրդստանը պատրաստ է սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները: Իրաքյան Քրդստանի կառավարության պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարությամբ քրդական կողմն առաջարկել է Իրաքի կենտրոնական իշխանություններին իրավիճակի կարգավորման հետևյալ քայլերը՝ դադարեցնել կրակը, անցնել բաց բանակցությունների՝ հիմնվելով Իրաքի սահմանադրության վրա՝ պատրաստակամություն հայտնելով սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները։

Չնայած Իրաքի բանակին կարճ ժամանակում հաջողվել է վերահսկողության տակ առնել Քիրկուկ քաղաքը, Իրաքյան Քրդստանը կարծում է, որ հոկտեմբերի 16-ին սկսված ռազմական գործողությունները հակամարտող կողմերից ոչ մեկին հաղթանակ չեն բերի, իսկ դրանց շարունակությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ արյունահեղության:

Դիտվել է՝ 2684

Մեկնաբանություններ