«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բաբկեն Արարքցյանը՝ տարկետման իրավունքի մասին

Բաբկեն Արարքցյանը՝ տարկետման իրավունքի մասին
26.10.2017 | 09:59

Այս օրենքով փակում են երիտասարդության ճանապարհը դեպի գիտություն, մշակույթ, արվեստ, հոգևոր կյանք, որը կդաստիարակի, կստեղծի այնպիսի խավ, որը չի լինի հպատակ, հնազանդ, կձևավորի ՀՀ քաղաքացի: Ակադեմիական տարկետման կարգի փոփոխության վերաբերյալ առաջին գումարման ԱԺ-ի առաջին նախագահ (1995-98 թթ.) Բաբկեն Արարքցյանն ասել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հետ զրույցում:

«Ցավոք, ՀՀ այսօրվա իշխանությունները ձգտում են հենց դրան, որ մեր քաղաքացիները լինեն հպատակ: Դա անում են ընտրությունների կեղծումով, ընտրակաշառքով, այժմ էլ գնում են մտավորականությանը վերացնելու ճանապարհով` ապագա մտավորականությանը»,- ասել է Բաբկեն Արարքցյանը: Նրա համար կարևոր է, որ ուսանողության թեկուզ մի շերտ ընդվզում է այս օրենքի դեմ, այդ ընդվզումը ոչ թե այս օրենքի դեմ է, այլ Հայաստանի ապագայի համար է, որովհետև միլիտարիզացիան, պատերազմը փակում է Հայաստանի ապագայի ճանապարհը, իսկ Հայաստանի ապագան երիտասարդությունն է: Ըստ ԱԺ նախկին նախագահի՝ մենք պետք է սա դիտարկենք՝ որպես պայքար հանուն Հայաստանի ապագայի:
«Հասկանալով իրավիճակը՝ գիտեմ, որ այս օրենքը կանցնի, քանի որ խորհրդարանում կա գորշ մեծամասնություն, որը միայն կոճակ սեղմելով է ապահովում իր բարեկեցությունը, անիմաստ է խոսել, որ մարդը, եթե ունի լավ կրթություն, ինքը ներկայացնում է այսպիսի նախագիծ: Այդ կարգի մարդկանց բնութագրելն անիմաստ է»,- ասել է Բաբկեն Արարքցյանը:


Նրա բնութագրմամբ՝ 1997-ին ընդունված օրենքն այնպիսի հրեշավոր օրենք չէր, եթե պետպատվերով էին ընդունվում՝ ստանում էին տարկետում, եթե ընդունվում էին մագիստրատուրա, ասպիրանտուրա, նույնպես ստանում էին տարկետում: Այսինքն՝ այն ժամանակ բանակ գնում էր կրթություն ստացողների շատ փոքր մասը: Այսօր այդ ամեն ինչը վերանում է: «Այսինքն՝ լրիվ ամորձատվում են մեր մտավորականության ստեղծման, գիտնականների, մշակույթի գործիչների, հոգևոր զարգացման ճանապարհները, վերանում է դա: Սա շատ վտանգավոր է: Չէ՞ որ հայտարարվում է, որ Հայաստանը պետք է դառնա նորագույն տեխնոլոգիաների երկիր, ովքե՞ր պետք է իրականացնեն, ովքե՞ր պետք է լինեն մասնագետները, որ առաջ տանեն: Սա զուտ քաղաքական հարց է, որպես բանաձև կարող եմ ասել՝ սա քաղաքացուն հպատակի վերածելու ձև է, ուրիշ խնդիր այստեղ չկա»,- վստահ ասել է ԱԺ նախկին նախագահը:


Նրա դիտարկմամբ՝ պետք է վերացվի կաշառակերությունը, պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն, կա հսկայական պետական ապարատ, ռեպրեսիվ ապարատ, դատական համակարգ, այսինքն՝ դուք չեք կարողանում ձեր միջոցով արդարություն հաստատել, փորձում եք արհեստական ճանապարհով, դա նույն է, թե եկեք բոլորին տանենք բանտ, որ հանցագործություններ չլինեն:

Դիտվել է՝ 3048

Մեկնաբանություններ