«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Մեր երկրում տաղանդավոր գրողն էլ, անտաղանդն էլ հավասարապես չքավոր են, անկոպեկ ու անհոնորար»

«Մեր երկրում տաղանդավոր գրողն էլ, անտաղանդն էլ հավասարապես չքավոր են, անկոպեկ ու անհոնորար»
26.10.2017 | 14:40

«Ստեփան Ալաջաջյան» հիմնադրամը և «Կայարան» գրական ակումբը հայտարարում են Ստեփան Ալաջաջյանի անվան գրական մրցույթ՝ պատմվածք և վիպակ անվանակարգերում:

«Կայարան» գրական ակումբի համահիմնադիր, արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ մրցույթի գաղափարը հղացել է Ստեփան Ալաջաջյանի դստեր` Թերեզա Ալաջաջյան-Հայրապետյանի հետ զրույցի ընթացքում:

«Հիմա մեր երկրում տաղանդավոր գրողն էլ, անտաղանդն էլ հավասարապես չքավոր են, անկոպեկ ու անհոնորար, նաև՝ անգիրք, պետական աջակցությունն էլ հանեցին, այսօր ստեղծագործող գրողին ոչ մի աջակցություն չի նախատեսվում ո՛չ անհատների կողմից, ո՛չ պետության։ Մրցանակը ոչ միայն գրողի տաղանդի կամ վարպետության գնահատանքն է, այլև նրա նյութական վաստակի միակ աղբյուրը։ Մյուս կողմից էլ այսօր գրողի հանդեպ անտարբերությունը կամ արհամարհանքը հասել են այն աստիճանի, որ նույնիսկ դասականների պրոպագանդումը թողնված է նրանց ընտանիքների հույսին: Շատ ակնառու գրողներ էլ ստվերում են մնում: Նրանցից մեկը Ստեփան Ալաջաջյանն է, որը ծանրակշիռ գրականություն է ստեղծել: Նրա «Եղեգները չխոնարհվեցին» վեպը շարունակում է մնալ մեր լավագույն վեպերի շարքում։ Նրա գրած սցենարների հիման վրա նկարահանվել են «Կտոր մը երկինք» և «Ճերմակ անուրջներ» ֆիլմերը, չհաշված նրա թարգմանությունները, հրապարակախոսությունը: Պատկառանք ներշնչող կերպար է` և՛ որպես գրող, և՛ որպես մարդ: Գրական կյանքում մեծ է նրա վաստակը նաև այն առումով, որ նրա` գրողների միության քարտուղար եղած տարիներին է կառուցվել Ծաղկաձորի գրողների տունը։ Այդ առումով` ուզում էի, որ նրա անունը հաճախ հնչի, որ եկողներն իմանան` ինչ գրականություն է ստեղծվել իրենցից առաջ, ինչ գիտելիք, տաղանդ, իմացություն, ինչ մարդկային հատկանիշներ և ինչ նվիրում է ունեցել հայ գրողը մեկ սերունդ առաջ»։

Ստեփան Ալաջաջյանը 2000-ականներին ԱՄՆ-ում հրատարակում էր «Առագաստ» ամսագիրը, զրուցակիցս նշեց, որ և՛ ամսագիրն էր հասնում Հայաստան, և՛ ամեն գրողին 30, 50, 150 դոլար հոնորար էր վճարվում, ինչը այն տարիներին մեծ օգնություն էր գրողին: Կարծում եմ, շատերը կձգտեն այսպիսի գրողի՝ Ստեփան Ալաջաջյանի անունը կրող մրցանակ ստանալ։ Վերադառնալով գրական մրցույթին` ասաց, որ հաղթողները կստանան մրցանակը հավաստող դիպլոմներ, ինչպես նաև դրամական պարգև (պատմվածք՝ 200, վիպակ՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ)։ Լավագույն գործերը կհրատարակվեն հանրապետական գրական մամուլում։
«Պետական աջակցությամբ տպագրվում են ժամանակակից գրողների միայն անդրանիկ գրքերը: Կան տաղանդավոր գրողներ, որ երկրորդ գիրքն են ուզում լույս ընծայել, բայց չունեն այն շոշափելի վաստակը, որ հրատարակիչը նրանց ընդունի որպես կայուն միավոր գրական դաշտում և հրատարակի գիրքը: Դրա համար դրամի տեսքով մրցանակ տալը նպատակահարմար է, որ կարողանան գոնե գիրք տպագրել և երևալ ասպարեզում»,- ասաց Սուսաննա Հարությունյանը:


Գործերն ընդունվում են մինչև 2018 թվականի օգոստոսը: Մեկ տարի ժամանակ է տրվում, որ, եթե չունեն ավարտուն գործեր, ժամանակ ունենան գրելու և ամենահաջողվածն ընտրելով ներկայացնեն, հանձնախմբի անդամներն էլ այդ ընթացքում ուղարկված գործերն ավելի հանգիստ կարդան:


Հետաքրքրվեցի, թե ովքեր են լինելու հանձնախմբի կազմում: Զրուցակիցս ասաց, որ հանձնախմբի անդամների թիվը պայմանավորված է գործերի քանակով, առայժմ համակարգում են արձակագիրն ինքը և Թերեզա Ալաջաջյան-Հայրապետյանը:
Մրցույթը կամփոփվի 2018-ի հոկտեմբերին։ Ստեղծագործության անտիպ լինելը պարտադիր է։ Այլ սահմանափակումներ չկան։

Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց գործերը կարող եք ուղարկել ardiardzak@gmail.com հասցեով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ