Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ասաց, նոր մտածեց

Ասաց, նոր մտածեց
26.10.2017 | 18:33

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն իր ասածի ձեռքը կրակն ընկավ։ Հոկտեմբերի 25-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավորի հարցին, թե ինչու Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը ձգձգվում, ասաց. «Ի տարբերություն մյուսների, մենք ինչ խոստանում, անում ենք»։ ՈՒ՞մ կամ ո՞ր քաղաքական ուժը նկատի ուներ նախարարը, երբ ասաց` ի տարբերություն մյուսների, փորձեցինք ճշտել հենց իրենից` Հրաչյա Ռոստոմյանից։ «Ոլորտի վերաբերյալ կոնկրետ հարցեր ունե՞ք, հարցրեք»,- կարճ կապեց նախարարը և քայլեց դեպի ելքը։ Նախարարի համառ լռությունը կոտրելու համար մի հարց էլ ուղղեցինք նրան. «Հարցին չեք պատասխանում, որովհետև հարցը շատ ծա՞նր էր, թե՞ շատ թեթև»։ Մեր այս հարցը ևս մնաց անպատասխան։ Կարծում ենք` սա այն դեպքն է, երբ նախարարն ինքն իր ասածից փոշմանեց։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ