ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Չեմ ցանկանում ենթադրություններ անել»

«Չեմ ցանկանում ենթադրություններ անել»
26.10.2017 | 18:35

Գալիք երկուշաբթի ԱԺ-ում քննարկումները թեժ կլինեն. սեղանին է դրվելու 2018-ի պետբյուջեի նախագիծը, որով թոշակների բարձրացում չի նախատեսվում, ավելին, նվազելու են սոցիալական հատկացումները։ Սա սոցիալական դժգոհության առիթ չի՞ դառնա` հարցրինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին։

«Եղած բոլոր սոցիալական ծրագրերը, որոնք այս պահին հաստատված են, շարունակվելու են, ինչը, կարծում եմ, կարևոր է։ Իհարկե, շատ լավ և ցանկալի կլիներ, որ հնարավորություն ունենայինք ավելացնելու մատուցվող սոցիալական ծառայությունների և՛ տեսակները, և՛ քանակը, սակայն առկա հնարավորությունների շրջանակներում և քննարկումների արդյունքում ձևավորվել է բյուջեի այն նախագիծը, որը ներկայացվել է օրենսդրին»,- ասած նախարարը։ Կարծում ենք, որ այս իրողությունն ԱԺ-ում սուր քննադատության կարժանանա, չեն բացառվում նաև շահարկումները։ Մեր այս կանխատեսմանն ի պատասխան նախարարն ասաց. «Չեմ ցանկանում ենթադրություններ անել։ Կարծում եմ` բոլորս էլ սրտացավ ենք և հետաքրքրված, որ առկա խնդիրները շատ արագ համալիր լուծումներ ստանան, կարողանանք մեր բնակչության կենսամակարդակը բարձրացնել։ Այս հարցում բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ