Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԻՊ-ը կորցնում է վերջին պատվարը Իրաքում

ԻՊ-ը կորցնում է վերջին պատվարը Իրաքում
26.10.2017 | 19:27

Իրաքի կառավարական ուժերը հինգշաբթի հարձակվել են երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին պատվարի վրա: Ռազմարշավն սկսելու հրամանը տվել Է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին՝ հանրապետության զինված ուժերի հրամանատարը, հայտնել են նրա աշխատակազմից:


Սիրիայի հետ սահմանում գտնվող Էլ Քայիմ և Էլ Ռավա (Անբարի նահանգ) քաղաքները զինյալներից ազատագրելու ռազմարշավում գործի են դրված դաշնային ոստիկանության ջոկատները, բանակային հատուկ նշանակության ուժերը, արագ արձագանքման ուժերը, նաև շիաների ժողովրդական աշխարհազորը («Ալ Հաշդ աշ Շաաբի»):

Դիտվել է՝ 3005

Մեկնաբանություններ