Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Միլիոն վաստակելու դատապարտելի ուղին

Միլիոն վաստակելու դատապարտելի ուղին
27.10.2017 | 12:57

Պանկրատիոնից (անտիկ ժամանակների օլիմպիական խաղերում ընդունված ըմբշամարտի ձև) աշխարհի չեմպիոն Բագամա Նիկաբագամաևը 6,5 միլիոն ռուբլի շորթելու համար դատապարտվել է ինը տարվա ազատազրկման, որը կանցկացնի խիստ ռեժիմի պայմաններում: Ավելի վաղ նա կասկածվել է էլի մի շարք հանցագործությունների կատարման մեջ: Դաղստանցի մարզիկը 2013 թվին էր դեռևս ձերբակալվել: Այն ժամանակ նրա դեմ ոստիկանություն բողոքել էր Վլադիվոստոկի երկու քաղաքացի՝ ակնհայտորեն հաշվի առնելով, որ սեփական ուժերով ի վիճակի չեն լինի խելքի բերել հանցագործին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ