Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արա Բաբլոյանի ինքնախտորոշումը

Արա Բաբլոյանի ինքնախտորոշումը
27.10.2017 | 14:51

Այսօր ԱԺ-ի բակում 1999-ի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու ավանդական արարողության ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը գնահատանքի արժանի անկեղծությամբ արել է հայտարարություն, որ փաստացի անարգանք է ոչ միայն հոկտեմբերի 27-ին զոհված Ազգային հերոսների, պետական ու քաղաքական գործիչների հիշատակին, այլև` հայոց պատմությանը, բայց շատ բնորոշ է հայոց քաղաքականությանը։ Ըստ բժիշկ Բաբլոյանի` հոկտեմբերի 27-ը կապված չէ քաղաքականության հետ։

«Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա։ Այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է։ Այսօր հիշատակի օրն է, որը միշտ պետք է զգոն պահի մեզ, որ հանդուրժող լինենք և հարգենք այն ամենը, ինչ ստեղծել են դարերով մեր պապերը՝ տալով մեզ երկիր, և այսօր մենք պետություն ենք ստեղծել, որը պիտի կարողանանք ճիշտ կառուցել»,- ասել է ԱԺ նախագահը։ Ի՞նչ է պետք, որ Արա Բաբլոյանը հասկանա աքսիոմատիկ իրողությունը` երբ սպանվում են պետության ղեկավարները, այն էլ Ազգային ժողովում` իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու պահին, սպանությունը ինքնին քաղաքական է: Առավել ևս երբ նպատակ ունի քաղաքական խնդիր լուծել` իշխանափոխություն կատարել` ինչպես հայտարարում էր գլխավոր մարդասպանը: Իսկ նրա քարոզը, որ պետք է հանդուրժող լինենք, ընդհանրապես նոնսենս է` ու՞մ նկատմամբ հանդուրժող լինել` սպանվածների՞: Նման հարցադրումն արդեն անարգանք է նրանց ապրած կյանքին ու հիշատակին: Մարդասպանների՞, գուցե Արա Բաբլոյանը նաև առաջարկի նրանց ազա՞տ արձակել: Հանուն հանդուրժող լինելու։ Բայց Արա Բաբլոյանը այդքանով կանգ չի առնում` նա նաև համարում է, որ ոճրագործությունը բացահայտված է` «Բացահայտված են մարդիկ, որոնք դա իրականացրել են»։ Հարցը, թե ո՞վ էր պատվիրատուն, նրա մտքով էլ չի անցնում։ Եվ նա համոզված է, որ եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ պատմության մեջ, Հայաստանի Հանրապետությունը կզարգանար այնպես, ինչպես զարգանում է հիմա. «Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է և այդ առումով չեմ կարծում, որ տատանումները մեծ լինեին և տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ ՈՒղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ»։
Բժշկության մեջ այս հիվանդությունը կոչվում է ծերունական մառազմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պայծառատես է ու երեկ Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցում իր դասախոսությունը կարդալիս նկատի ուներ Արա Բաբլոյանին, երբ ասում էր. ՙՔաղաքական հայացքներով հայտնի մարդ լինելը դեռ չի նշանակում լինել քաղաքական գործիչ՚։ Բայց այդ դեպքում ինչպե՞ս է ոչ քաղաքական գործիչը ղեկավարում քաղաքական կառույցը։ ՈՒ սա իրադարձային հարց չէ: Նման հայտարարություններից հետո նույնիսկ բժիշկները պիտի դիմեն մասնագետների` բժշկի (հոգեբանի, ակնաբույժի), պատմաբանի (պատմության համառոտ դասընթաց անցնելու), իրավաբանի (տարրական իրավական գիտելիքներ ստանալու), և վերջապես` Արմեն Աշոտյանին (որ նաև բժիշկ է)` ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում քաղաքականություն սովորելու համար: Թեպետ առավել ազնիվ կլիներ` քաղաքականության մասին այդ պատկերացումներով հրաժարական տալը։

Դիտվել է՝ 5996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ