Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շավարշ Քոչարյան. Իր անհեռանկար քայլերով կամ հայտարարություններով Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում

Շավարշ Քոչարյան. Իր անհեռանկար քայլերով կամ հայտարարություններով Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում
27.10.2017 | 15:11

Ադրբեջանական կողմը հակառակ է գործում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվում հանդիպումների ժամանակ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հայտարարվել էր, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն կատարվում է ճիշտ հակառակը և դա արդեն դարձել է օրինաչափություն»,- ասաց նա: Շավարշ Քոչարյանի խոսքով` Ադրբեջանին վրդովվեցրել է այն հայտարարությունը, ըստ որի՝ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Դրա շուրջ Ադրբեջանում սկսվել է վայնասուն, սակայն երբ Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, ինքը ձևացնում է, թե մոռացել է, որ նույն հիմքով անկախացել է թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե Ադրբեջանը՝ Սովետական Միության օրոք»,- ասաց նա: Շավարշ Քոչարյանը շեշտեց` Արցախում անկախության հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան` Ադրբեջանում, ուստի իր անհեռանկար քայլերով կամ հայտարարություններով Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում: «Բանակցություններին խանգարողը Ադբեջանն է, այնպես չէ, որ հայկական կողմը խուսափել է բանակցություներից, ճիշտ հակառակը: Սակայն երբ հակառակորդը պարտադրում է և ասում է՝ ամեն ինչ պետք է լինի ինչպես ես եմ ուզում, բնական է, տեղի տալ չի կարելի»,- ասաց նա: Շավարշ Քոչարյանը նշեց` բանակցությունների հեռանկարի հետ կապված շատ հստակ խոսել են համանախագահները իրենց բազմաթիվ հայտարարարություններում, որ բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք, իսկ հիմքը՝ կողմերի միջև վստահությունն է:

«Այդ վստահությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի միջազգային իր պարտավորությունը և հետաքննության մեխանիզմները: Դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Հայկական կողմը այն, ինչ լինում է սեղանի շուրջ փակ բանակցություններում, երբեք չի խախտել և չի էլ խախտի, խախտողը մենք գիտենք՝ ով է՝ միշտ Ադրբեջանն է: Այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, դրանից հետո ինքը լրիվ ուրիշ բաներ է ասում, դա այնքան ակնհայտ է»,- ասաց Շավարշ Քոչարյանը: Հարցին` համանախագահներին բարձրացրե՞լ են հարցը, որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը, փոխնախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում բարձրացնել մի բան, որն անզեն աչքով երևում է, առավել ևս, համանախագահների համար»: Նա ասաց, որ բանակցությունների նյուանսներին ծանոթ չէ, սակայն ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաև միջնորդների մոտեցումների վրա, ինչը երևում է:

Դիտվել է՝ 6517

Մեկնաբանություններ