Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մերկելի կուսակցությունն Ադրբեջանից խոշոր նվիրատվություն է ստացել

Մերկելի կուսակցությունն Ադրբեջանից խոշոր նվիրատվություն է ստացել
27.10.2017 | 15:34

Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) Ֆրանկֆուրտի տարածաշրջանային բաժինը 2012-ին Ադրբեջանի Socar նավթագազային պետական ընկերությունից 28 հազար դոլար է ստացել՝ խախտելով Գերմանիայի կուսակցությունների նվիրատվությունների մասին կանոնները, հայտնում է ԶԼՄ-ների համընկերությունը, որի կազմի մեջ են մտնում NDR-ը, WDR-ը և Süddeutsche Zeitung թերթը:

Գերմանիայում Socar-ի ներկայացուցչության կողմից ՔԴՄ-ի շրջանային կազմակերպության հաշվին 2012-ի փետրվարի վերջին երկու վճարում է կատարվել` 3000 և 25 հազար եվրո: Սա Բունդեսթագի գործերով վարչության հետ 4 տարվա իրավական վեճի պատճառ է դարձել, քանի որ Գերմանիյաի օրենսդրությունը արգելում է կուսակցություններին ԵՄ կազմի մեջ չմտնող պետություններից նվիրատվություն ստանալ: Աուդիտորները կուսակցության Բեռլինի գլխավոր գրասենյակում տեղեկացրել են կուսակցությունների ֆինանսավորումը վերահսկող Բունդեսթագի վարչակազմին, որը 2013-ին որոշել էր, որ օրենքի համաձայն, նման նվերներն անթույլատրելի են, թեև գերմանական հաշվից են փոխանցվել: ՔԴՄ-ն նվիրատվության ամբողջ գումարը փոխանցել է դաշնային գանձարան: Չնայած օրենքի խախտման, կուսակցությունը չպետք է տուգանք վճարի. Լայպցիգի վարչական դատարանը այս տարվա ապրիլին որոշել է, որ մեղայականով ներկայանալը կարող է ոչ միայն մեղմացնել պատիժը, այլև հնարավորություն տալ ամբողջությամբ խուսափել դրանից:
Թե ինչու է ադրբեջանական պետական ընկերությունը ՔԴՄ-ին հազարավոր դոլարներ նվիրաբերել, Բունդեսթագի վարչակազմը չի պարզել: Socar-ի գերմանական բաժնի ղեկավար Էլմար Մամեդովի խոսքով՝ քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց հետ փոխգործակցությունն իր համար կարևոր է «Ադրբեջանի և Socar-ի աշխարհաքաղաքականության նշանակության ֆոնին»:


Դրա օրինակներից է 7 երկրներով անցնող գազամուղի նախագիծը, որը պետք է 2019-ին ավարտվի: Նախագիծն ընդունվել է 2013-ին ԵՄ այն ժամանակվա էներգետիկայի հանձնակատար, գերմանացի քաղաքական գործիչ, ՔԴՄ անդամ Գյունտեր Էթինգերի աջակցությամբ:

Դիտվել է՝ 6035

Մեկնաբանություններ