Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարին

Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարին
28.10.2017 | 16:33

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Եդիգարյանն ազատվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ ազատել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում։
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):


«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել)»,- ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ