Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տարոն Մարգարյանը և Վիգեն Սարգսյանը հանդիպել են սահմանամերձ գոտիներում ծառայող ժամկետային զինծառայողների հետ

Տարոն Մարգարյանը և Վիգեն Սարգսյանը հանդիպել են սահմանամերձ գոտիներում ծառայող ժամկետային զինծառայողների հետ
28.10.2017 | 19:30

Արդեն հինգերորդ տարին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու զորամասերում ծառայող իրենց զավակներին: Հերթական այս այցին, հարավարևելյան սահմանամերձ զորամասերից մեկն ուղևորվող ավտոբուսով, ծնողների հետ միասին մեկնեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


Ինչպես նախորդ այցելությունների ժամանակ` Երևանի քաղաքապետարանը հոգացել էր, որ ճանապարհին ծնողները որևէ հոգս չունենան: Բարձրակարգ ավտոբուսների շարասյանը ճանապարհի ամբողջ երկայնքով ուղեկցել է ճանապարհային ոստիկանությունը: Ավտոբուսներում նաև բժիշկներ են եղել:
Անցած հինգ տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ մինչ զորամասեր մեկնելը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծնողների հետ նախ այցելել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի և մոմեր վառել: Այնուհետ Երևանի քաղաքապետը և ՀՀ պաշտպանության նախարարը ծնողների հետ միասին այցելել են զորամասերից մեկը, որտեղ նախ ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կինսադրու առջև և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Ծնողների այցելության առիթով սահմանամերձ բոլոր զորամասերում կազմակերպվում են հանդիսավոր արարողություններ, որը ևս դարձել է ավանդական ու այս անգամ էլ բացառություն չէր: Ներկաներին ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով զինծառայողների ծնողների այս այցերի կազմակերպումը, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այն լինելու է շարունակական:

«Զորամասեր զինծառայողների ծնողների այցերը սկսել ենք կազմակերպել 2013-ից, և նախաձեռնությունն իսկապես ապացուցել է իր արդյունավետությունը` դառնալով պահանջված ու սպասված: Եվ համոզված եղեք, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, ու մենք տարին երկու անգամ մեր զինվորների ծնողների համար կապահովենք այցելություններ զորամասեր, որ գան և տեղում ծանոթանան իրենց զինվոր որդիների ծառայության պայմաններին: Առիթն օգտագործելով՝ կրկին իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ պաշտպանության նախարարին, Արցախի պաշտպանության բանակին և սպայական ողջ անձնակազմին՝ մեր այս ծրագիրը պատշաճ իրականացնելուն աջակցելու համար: Բանակ-հասարակություն կապի ամրապնդումը մեզ համար եղել ու շարունակելու է մնալ առաջնահերթություն, և ես վստահեցնում եմ բոլորիդ, որ մենք անելու ենք ամեն ինչ, որ թե սահմանին ծառայող մեր զինվորները և թե նրանց ծնողները միշտ զգան, որ պետությունը և համայնքը մշտապես իրենց կողքին են: ՈՒզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի ծնողներ, որ դաստիարակել եք արժանավոր զավակներ, ովքեր մեծ պատվով ու պատասխանատվությամբ են ծառայում հայրենիքին: Մեր զինվորներին մաղթում եմ խաղաղ ծառայություն և բարի վերադարձ իրենց օջախներ»,- նշել է քաղաքապետը:


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ողջունելով զինվորներին ու նրանց ծնողներին, առանձնակի կարևորել է ծրագրի կյանքի կոչումն ու համոզմունք հայտնել, որ այն կարևոր դերակատարում ունի բանակ-հասարակություն կապի ամրապնդման հարցում: «Շատ ուրախ եմ, որ արդեն ավանդույթ է դարձել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած այս ծրագիրը, և հաճելի է արձանագրել, որ գնալով ընդլայնվում է և ավելի շատ ծնողներ են կարողանում, առիթն օգտագործելով, հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին, շփվելու իրենց տղաների, իսկ իրականում մեր հայրենիքի պաշտպանների հետ: Այսօր այդ ավանդույթը սկսում է կյանք առնել նաև ՀՀ մարզերում: Իրականում բանակ-հասարակություն կապը սկսվում է ընտանիքի հետ զինծառայողի կապի արդյունավետությունից: Մենք, իրոք, շնորհակալ ենք ձեր ծնողներին այն դաստիարակության համար, որով դուք զորակոչվել եք հայկական բանակ»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 4014

Մեկնաբանություններ