«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արա Հարությունյան. Արցախի խնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է

Արա Հարությունյան. Արցախի խնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է
29.10.2017 | 10:57

Ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է` հոկտեմբերի 28-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Արցախում կազմակերպված՝ «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորում»-ի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:


Նա ողջունել է ֆորումն Արցախում անցկացնելու նախաձեռնությունը՝ համարելով հայկական քաղաքական ուժերի և երիտասարդության միասնականության ու ժողովրդավարական արժեհամակարգի դրսևորման ձև և շեշտադրել է, որ երիտասարդությունն ի սկզբանե եղել է արցախյան գոյապայքարի և պետականաշինության շարժիչ ուժը, և այժմ էլ երիտասարդ գործիչները նշանակալի դերակատարում ունեն ԱՀ կառավարության կազմում:
Պատասխանելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցին՝ Արա Հարությունյանը նշել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է, ինչը, բացի հասարակության բարեկեցության վրա ազդելուց, հնարավորություն կտա մեզ ապահովելու ցանկալի մակարդակի անվտանգություն, ժողովրդագրական աճ, ինչպես նաև կառուցելու ավելի ազդեցիկ միջազգային հարաբերություններ: Այդ ճանապարհին մենք արդեն շոշափելի արդյունքներ ենք գրանցում, քանի որ վերջին 10 տարում Արցախում արձանագրվել է տարեկան միջինը շուրջ 10 տոկոս ՀՆԱ աճ՝ բարենպաստ հիմք ստեղծելով նաև առաջիկա տարիների տնտեսական զարգացման համար: Այդ հաջողությունները հնարավոր են դարձել ՀՀ իշխանությունների հետ համատեղ մեր մշտական ջանքերի և ողջ հայության գործուն մասնակցության շնորհիվ»:

Դիտվել է՝ 7558

Մեկնաբանություններ