Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

С-400… ԱՄՆ… Պատժամիջոցներ…

С-400… ԱՄՆ… Պատժամիջոցներ…
30.10.2017 | 10:17

Թուրք-ամերիկյան հարաբերություններն անցնում են լուրջ փորձությունների միջով։ Միջպետական խնդիրներն ավելի ու ավելի թանկ են արժենում ժողովուրդներին։ ԱՄՆ-ի վարչակազմը համառորեն անտեսում է հիասթափությունը, որը թուրքական հասարակությունում առաջացրել էր շատ կարևոր թեմաների հետ կապված՝ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) ահաբեկչական կազմակերպությանը զինելուց մինչև Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ ահաբեկչական կազմակերպության հովանավորություն, որ 2016-ի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի գլխավոր գործող անձն է։ ԱՄՆ-ը չի ընդունում, որ այդ իրավիճակը, որը դառնում է հոգնեցնող, դաշնակցային հարաբերությունները դարձնում է անիմաստ և հասցնում անուղղելի վնասներ։

Կապելով այդ հարցերը քաղաքական դիրքորոշման ու նախագահ Թայիփ Էրդողանի նախապատվությունների հետ՝ ԱՄՆ-ը վտանգավոր խաղ է վարում։ Կասկածի տակ դնելով Թուրքիայի ղեկավարության, իսկ ավելի հստակ՝ թուրք ժողովրդի զգալի մեծամասնության որոշումները, նրանք կարծում են, որ դա կփոխի արդյունքը։ Եվ իհարկե, սխալվում են, Sabah-ում գրում է Օկան Մյուդերիսօղլուն։
ԱՄՆ-ի ակնհայտ սահմանափակումներից բացի, ինչպիսին վիզայիններն են, դիտվում է նաև քողարկված պատժամիջոցների ընդլայնում։ Միջազգային հասարական կարծիքին քաջ հայտնի են ֆինանսական միջոցառումերը, որոնք կիրառում է ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ։ Սակայն ամերիկացիների վերջին գործողություններն անմիջականորեն վերաբերում են Թուրքիային։ Անկարան, որը Մոսկվայի հետ կնքել է С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարմանն առնչվող գործարք, բախվում է վճարային համակարգերի արգելափակման խնդրին։ Մի քանի ռուսական ընկերությունների միացումն ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակին ոչ միայն խոչընդոտում է ամերիկյան վճարային համակարգերի օգտագործմանը, այլև սահմանափակում գործողությունների հնարավորությունն այլ ֆինանսական ինստիտուտների միջոցով։


Անշուշտ, երկու երկրները կարող են մշակել համաձայնեցված որոշում արտադրանքի հարցում, որի գնման-վաճառքի մասին նրանք պայմանավորվել են։ Դրա համար կան ողջ աշխարհում տեխնիկապես ընդունելի մի քանի տասնյակ բանաձևեր։ Խնդիրն այն հարվածն է, որը ցանկանում են հասցնել Ռուսաստանի հետ ակտիվ զարգացող պաշտպանական համագործակցությանը։ «Մենք մշտապես ասում ենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները չեն կարող շարունակվել նախկին ձևաչափով։ Թևերը հետ ձգելու, թաքնված գործիքներ գործի դնելու ժամանակաշրջանը պետք է ավարտին մոտենա»,- գրում է հոդվածագիրը։


Ժամանակն է, որ Անկարան և Վաշինգտոնը ստեղծեն փոխգործակցության նոր մոդել, որում պետք է արտացոլում գտնեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ինջիրլիքն ու համերաշխությունը ՆԱՏՕ-ում, ահաբեկչության դեմ պայքարը, տնտեսական գործընկերությունը։

Դիտվել է՝ 3476

Մեկնաբանություններ