Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վիգեն Սարգսյանը երբևէ չի եղել հետախուզման մեջ, երբևէ չի խուսափել զինծառայությունից. Արծրուն Հովհաննիսյան

Վիգեն Սարգսյանը երբևէ չի եղել հետախուզման մեջ, երբևէ չի խուսափել զինծառայությունից. Արծրուն Հովհաննիսյան
30.10.2017 | 19:12

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառմանը՝ նշելով, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբևէ չի եղել հետախուզման մեջ, երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից։


Գրառման մեջ ասվում է.

«Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը:

Անկախ այդ պարզաբանումներից, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18 տարեկանից ի վեր (ինչպես և մինչ այդ` կցագրման փուլում) չի եղել զինկոմիսարիատի մեկ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին չներկայանա առաջին իսկ կանչով: Չի եղել մի զորակոչ, որի ժամանակ զորակոչի ենթակա լինելով խուսափեր այդ պարտավորությունից: Պաշտպանության նախարարը երբևէ չի ունեցել և չունի որևէ առողջական սահմանափակում, զորակոչի տարկետման կամ ազատման առողջական որևէ հիմք:

2. Նախարար Սարգսյանը երբևէ չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ ռազմական ոստիկանության կամ իրավապահ որևէ այլ մարմինների կողմից չի իրականացվել որևէ գործողություն, նախաքննական, հետախուզական, քննչական որևէ ընթացակարգ:

3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում որպես սպա: Զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով»:



Դիտվել է՝ 3479

Մեկնաբանություններ