Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հետխորհրդային երկրներն ունեն տարբեր խնդիրներ»

«Հետխորհրդային երկրներն ունեն տարբեր խնդիրներ»
30.10.2017 | 21:25

Թեև մի քանի օր է, ինչ ավարտվել է Հայաստանում ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը, այնուհանդերձ, այդ շրջանակում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած երկու երկրների միջև տնտեսական ակտիվության ցուցանիշների տարբերությունը մնում է քննարկվող թեմաներից մեկը` տարբեր մտավարժությունների առիթ տալով: Հիշեցնենք որ ռուսական կողմի տվյալների համաձայն, Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական դաշտում նկատվում է 30 %-ի, իսկ հայկական կողմի տվյալներով` 43 %-ի ակտիվություն: Ինչո՞վ է պայմանավորված այս 7 %-ի տարբերությունը, հարցրինք տնտեսագետ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ:

-Կարծում եմ` այդ տարբերության պատճառը հետևյալն է. գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, իրենք իրենց համար ձևավորում և հաստատում են մեթոդաբանություն, ըստ որի իրականացնում են վիճակագրական ծառայություն: Այդ մեթոդաբանությամբ պայմանավորված` վիճակագրական ծառայությունների թվերը, բնականաբար, տարբեր են լինում: Ինչու եմ սուբյեկտիվության գործոնը շեշտում, որովհետև հետխորհրդային երկրներն ունեն տարբեր խնդիրներ, որոնք ցցուն չներկայացնելու նպատակով պաշտոնյաներն օգտվում են աջակցող մեթոդաբանությունից` ոչ ցանկալի միտումները ներկայացնելով որպես ցանկալի:
-Տնտեսական զարգացումների վրա այդ 7 %-ի տարբերությունը հետագայում ինչ-որ ազդեցություն կարո՞ղ է ունենալ:
-Իհարկե, որքան էլ այսօր երկու կողմերը բարձրաձայնեցին այդ տարբերության մասին, միևնույն է, այս խնդիրը կոորդինացվելու է, և թվերը ճշգրտվելու են երկու երկրների պատկան կառույցների կողմից: Եթե այդ տարբերությունը չկոորդինացվի, ընթացքում կողմերից մեկի մոտ գործընթացները վտանգված կարող են լինել, ինչը բացառելու համար խնդիրը, իհարկե, կկարգավորեն:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ