Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Որևէ մեկի հետ խնդիրներ չունեմ»

«Որևէ մեկի հետ խնդիրներ չունեմ»
01.11.2017 | 10:25

«Էժան PR-ի հետևից չեմ գնալու»,- ԱԺ-ում 2018-ի պետբյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ ոտքի վրա հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը: Ասաց և հետամուտ եղավ իր խոսքին՝ այդպես էլ ողջ ընթացքում անուններ չհնչեցրեց, պատասխանելով օֆշորների և ստվերի հետ կապված հարցերին: Եվ քանի որ խոսք եղավ օֆշորային ընկերություններին հարկման դաշտ բերելու մասին, մենք ՊԵԿ-ի նախագահին հարցրինք:

-ԴԱՀԿ նախկին նախագահ, այժմ պատգամավոր Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերության եկամուտները լեգալացվել են՝ բերվել են հարկման դաշտ:
-Բոլորը գտնվում են մեր ամենօրյա հսկողության տակ: Եթե կան մարդիկ, ովքեր փորձում են միտումնավոր հարկերից խուսափել, ապա մեր ամենօրյա գործն է պայքարել նրանց դեմ՝ անկախ նրանից, թե այդ մարդիկ ովքեր են, իմ հարազատնե՞րը, թե՞ ընկերները:
-Պարոն Հարությունյան, մեկ տարի առաջ այստեղ` ԱԺ-ում, Դուք խոսեցիք ստվերը հարկային դաշտ բերելու անհրաժեշտության մասին, նշելով, որ այդ ուղղությամբ հստակ քայլեր եք իրականացնելու: Այս պահի դրությամբ քանի՞ տոկոսով է ստվերը դուրս բերվել, և դրա ազդեցությունը տնտեսության մեջ նկատվու՞մ է:
-Այսպես ոտքի վրա թվեր ներկայացնելը ճիշտ չեմ համարում, քանի որ դրանք ճշգրտություն են պահանջում, մենք ձեզ այն կներկայացնենք գրավոր: Ինչ վերաբերում է մեկ տարի առաջ ասածիս, ապա այն, ինչը կարևորել եմ և խոստացել եմ, իրականացնում ենք և իրականացնելու ենք: Եվ այսօրվա պետբյուջեի կատարողականի հիմքում դրված թվերը դրա ապացույցն են: Փաստ է, որ առանց ստվերի դեմ պայքարելու, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այս դրական արդյունքը: Չեմ ցանկանում նախապես ամպագոռգոռ խոստումներ տալ՝ ասեմ այսպես. գուցե հնարավորություն ունենանք սահմանված ցուցանիշներից ավելին հավաքագրել:

-Ի դեպ, պետք է նկատել, որ շաքարավազի ներկրման շուկայում մենաշնորհը «կոտրվել» է, ինչի մասին փաստում են նաև գործարարները: Այս առումով, շաքարավազի հիմնական խոշոր ներկրողի հետ խնդիրներ չունեցա՞ք:
-Կարող եմ վստահեցնել, որ այժմ սահմանի վրա որևէ սահմանափակում չկա, և չկա որևէ մեկը, որը ցանկանա շաքարավազ ներկրել և նրա դեմ խոչընդոտներ ստեղծվեն: Ինչպես այս. այնպես էլ մեր մյուս գործընթացներում որևէ մեկի հետ խնդիրներ չունեմ:


Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ