Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինը` Թեհրանում

Պուտինը` Թեհրանում
02.11.2017 | 10:12

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Իլհամ Ալիևը նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ զարգացնելով «լավ բարեկամի, հարևանի ու մերձավոր գործընկերոջ հարաբերություններ»:


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Իրանում են եռակողմ բանակցությունների համար, որի օրակարգում են տարածաշրջանային հարցեր ու էներգետիկ ծրագրեր:
Ռոհանի-Ալիև հանդիպմանը, ինչպես նշված է ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունում, կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահ Ալիևը զրուցակցին տեղեկացրել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են նաև ռազմական համագործակցության հարցեր: Իրանի նախագահը վերջին հինգ տարում Ալիևին հանդիպում է 10-րդ անգամ, նա բարձր է գնահատել Թեհրանի և Բաքվի կապերը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել Ադրբեջանի հետ համագործակցությունը նավթարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն:


Վերջին 10 տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ է Թեհրան այցելում: Իրանի մայրաքաղաքում նրան նախ ընդունել է ԻԻՀ նախագահը, ապա հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին: Սաադաբադ պալատում Պուտինի հետ հանդիպմանը Ռոհանին շեշտել է, թե Իրանն ու Ռուսաստանը նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը:
Գագաթնաժողովի մեկնարկից առաջ էլ առանձնազրույց են ունեցել Պուտինն ու Ալիևը: «Մեր պետությունների հարաբերությունները հատուկ բույթ են կրում և անխոս՝ խոսքը ռազմավարական բնույթի մասին է»,- հայտարարել է Պուտինը: «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթ են կրում, մենք էլ ենք այդպես բնութագրում»,- իր հերթին նշել է Ալիևը:


Եռակողմ հանդիպմանը երեք նախագահները, ըստ ստացված հաղորդումների, մի շարք հարցերի թվում քննարկելու են քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում երեք երկրների միջև համագործակցությունը: Կրեմլն արդեն հաղորդել է, որ խոսքը Կասպից ծովում համատեղ ծրագրերի և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասին է, որը Պուտինը բնորոշել է «խոստումնալից նախագիծ»: Միջանցքը ենթադրում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթծգերի միացում, որ հնարավոր կդարձնի Իրանի տարածքով բալթյան երկրների և Հնդկաստանի միջև ուղիղ տրանսպորտային կապ ապահովել: Նախատեսվում է, որ ծրագրի առաջին փուլում միջանցքով տարեկան կփոխադրվի 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում այդ թիվը կարող է հասնել մինչև 10 միլիոնի: Մինչ այդ կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել այդ միջանցքի իրանա-ադրբեջանական «Ռեշտ-Աստարա» հատվածի կառուցման շուրջ, որը նախատեսվում է շահագործման հանձնել հաջորդ տարի: Այդ հատվածի գործարկումը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, Եվրոպայի արևելյան և հյուսիսային երկրների հետ։


Անցյալ տարի Բաքվում ստեղծված համագործակցության այս եռակողմ ձևաչափի շրջանակներում երեք երկրների ղեկավարները Թեհրանում քննարկելու են նաև տարածաշրջանային խնդիրներ և սիրիական հակամարտությունը, որում Իրանն ու Ռուսաստանն աջակցում են Բաշար Ասադի ռեժիմին և երկուսն էլ կողմ են, որ արդեն վեցերորդ տարին պատերազմի մեջ գտնվող Սիրիայում նոր ընտրութուններ անցկացվեն, սակայն Ասադի մասնակցությամբ:

Սերժ Սարգսյան. Գործող պայմանագրով Մոսկվան մոտ օրերս զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Երևանին Մոսկվան մոտ ժամանակներս Երևանին կմատակարարի զենքի նոր խմբաքանակ, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մանրամասնելով՝ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի ավելի ուշ՝ բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո:

«Մինչև այս տարվա վերջ մենք դեռ նախորդ պայմանագիրն ենք իրականացնելու, առաջիկա օրերին նոր մատակարարման ենք սպասում և մինչև տարեվերջ կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
2015-ի հունիսին ստորագրված պայմանագրով Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոն դոլարի պետական վարկ տրամադրեց՝ ռուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու համար: Հոկտեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց նոր պայմանագրին, որով Մոսկվան Երևանին ևս 100 միլիոն դոլարի վարկ է տրամադրում՝ կրկին ռուսական զենք գնելու նպատակով: «Մենք արդեն Երևանում ստորագրել ենք նոր պայմանագիրը, այն պետք է անցնի բոլոր ռուսական և հայկական ատյաններով, վավերացվի, ինչից հետո արդեն մենք կսկսենք աշխատել ռուս արտադրողների հետ՝ ծրագիրն իրագործելու համար: Դա, ցավոք, այդքան արագ չի ստացվի»,- հավելել է Հայաստանի նախագահը: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին:

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ