Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Կոլցո» Վիգեն Սարգսյանի շուրջը

«Կոլցո» Վիգեն  Սարգսյանի շուրջը
03.11.2017 | 00:27

Ինչ-որ բան չստացվեց հենց էն գլխից. Լավրովը կանխեց ԱԳ նախարարի պաշտոնից Էդվարդ Նալբանդյանի «հեռացումը», Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպչական մաստեր-կլաս տված, դիվանագիտական լեզվին ու «նանո» նրբություններին տիրապետող Վիգեն Սարգսյանը, որ պետք է ղեկավարեր արտաքին գերատեսչությունը, «գնաց» ղեկավարելու ուժային կառույցներից ամենաուժայինը: Չնայած վատ ընտրություն չէր: Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքացիական է, կայացած կառույցը գնում էր լրջագույն ռեֆորմների` տարածաշրջանային մարտահրավերներին ընդառաջ, և «կոլցոն» Վիգեն Սարգսյանի շուրջը հասունացավ առաջին հերթին հենց այդ պատճառով: Այդ հետո այն վերածվեց ներքաղաքական գլամուրի:


ա) «Պատիվ ունեմ», «Ես եմ», պաշտպանության նոր դոկտրին-օրենք, խնդիրների նորովի շարադրում... կարճ ու կոշտ ձևակերպած` ազգ-բանակի «հիմնարկեք», որի հատակում մի շարք առաջադեմ երկրների, առաջին հերթին` իր կենսունակությամբ բարդ իրավիճակներ հաղթահարած իսրայելական մոդել-փորձի կիրառումը բավականին լուրջ հայտ էր: Զուգահեռաբար` վերջին շրջանում արցախյան սահմանի տեխնիկական վերազինումն էր, սպասվող ԵՄ համաձայնագրով եվրաընտանիքի 28 երկրների կողմից Արցախի ինքնորոշման փաստի (տարածքային ամբողջականության էլ) սպասվող ճանաչում-ամրագրումը, Վիգեն Սարգսյանի ազատ մտածողությունը, կոռումպացված չլինելու հանգամանքը, ինչպես նաև այդ ամենը իր կյանքի խնդիր դարձնելու «մաներան». այս ամենը կարո՞ղ էր անհանգստություններ չառաջացնել գեոքաղաքական խաղացողների մոտ: Չէր կարող: Զի Հայաստանը, որն առանց այն էլ ունի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, փորձում է նոր նիշ «ստանձնել»: «Կռիվն» սկսվել էր այդտեղից, այլ «ֆրագմենտների» արտածումն արդեն տեխնիկայի հարց էր:
բ) Տեխնիկան «կիրառվեց» ոչ այնքան կասկածելի անցյալով, ատամնաբույժ-«վիրավոր» տիկնոջ, որքան առավելաբար հայոց խորհրդարանական ընդդիմության ձեռքերով. հետաքրքիր «բլիժնի բոյ» տեղի ունեցավ պաշտպանության նախարարի և «Ելք» դաշինքի միջև: Եզակի անգամ խորհրդարանի ամբիոնից ընդդիմության` «Ելքի» հետ խոսվեց իր լեզվով ու մաներայով։ Այնպես, ինչպես վարվեց «Ելքի» հետ Վիգեն Սարգսյանը, ոչ ոք չէր վարվել, ինչը չէր կարող ներվել: Հազար ու մի պատճառով: «Ելքը» պատրաստվում է ղեկավարելու ոչ միայն ընդդիմությունը, այլև ապագա փողոցային պայքարը, ուստի ցանկացած գնով չպետք է թույլ տալ որևէ մեկին` դիպչել իր «ինքնագիտակցությանը». մանավանդ որ Նիկոլը, ասում են, վարչապետի իր թեկնածուն ունի և պատրաստ է նրա հետ կոալիցիայի մեջ մտնելու: Չմոռանանք նաև, որ Նիկոլը բավականաչափ մտերիմ է Բաբկեն Արարքցյանի հետ, որն էլ իր հերթին է «պատերազմ» հայտարարել զինապարտության մասին օրենքին ու իր նախկին օգնականին:
գ) Այս «կետում» են Սեյրան Օհանյանը և յուր տիկինը: Կամ` հակառակը: Որպես հավերժ «վիրավորյալներ»: Չարժե ծանրանալ` գլամուր կնոջ ծավալած ենթագիտակցա-ֆրոյդիստա-բերանախոռոչա-փորագիտական «դիսկուրսի» վրա, որի «վրա» էլ իր խրախճանքն է տոնում «աբիժնիկ» լյումպենը, պարզապես մի պահ նայենք բանակի նախկին պատասխանատու Սեյրան Օհանյանի աչքերի մեջ ու հարցնենք` ինքն իր հետ համերա՞շխ Է, հարգու՞մ է ինքն իրեն, հանգի՞ստ է քնում գիշերները, ու անցնենք առաջ:
դ) Այո, «կոլցոն» Վիգեն Սարգսյանի շուրջը սեղմվում է նաև թիմակիցների կողմից: Չէ, չենք ասում` առաջին հերթին Էդվարդ Նալբանդյանի. վերջինս գուցե և ցանկություն ունի, սակայն ռեսուրս` երբեք: Իրեն տրված է ներքին հրճվանքի հնարավորությունը:

Ոտքի վրա է նաև «կոնկուրենտ ֆիրման», և ասել` ում պոչն ում տակ է, շատ դժվար կլինի: Ի վերջո, Վիգեն Սարգսյանը համարվում է անվտանգության խարիսխներ հյուսող Սերժ Սարգսյանի «հենասյուներից» մեկը, թուլացնել նրան, նշանակում է թուլացնել Սերժ Սարգսյանին, իսկ այդ հարցում շահառուներն անսահման շատ են ու նաև նենգ:
ե) Ի դեպ, այս ամենում կա նաև հոգևոր կողմ. Վիգեն Սարգսյանը սկսեց այնտեղից, որտեղ ավարտեց Սեյրան Օհանյանը` Հանրապետության հրապարակում, որտեղ Անկախության 25-ամյակի օրը տիեզերքը «պատռվեց» Հայոց բանակի «Հայր մերով»։ Այո, խաղի կողմ է նաև... տիեզերքը, նման աղոթքները հենց այնպես չեն հնչում, նրանց վիբրացիան անչափ հզոր է ու պետք է անպայմանորեն հակավիբրացիա առաջացներ: Կարծում ենք` Վիգեն Սարգսյանը կարո՛ղ է այդ հակավիբրացիաները հաղթահարել:
Զի ամեն մարդու բեռ իր ուսի չափով է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ