Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայոց լեզվին հատուկ, հայոց լեզվի բնական օրենքներին ու օրինաչափություններին հարազատ ուղղագրությունը

Հայոց լեզվին հատուկ, հայոց լեզվի բնական օրենքներին ու օրինաչափություններին հարազատ ուղղագրությունը
03.11.2017 | 10:54

Հայոց լեզվին հատուկ, հայոց լեզվի բնական օրենքներին ու օրինՎերջին երկու-երեք տասնամյակներում հայ հասարակության մեջ բավականին սրված է, այսպես կոչված, ավանդական ուղղագրությանը վերադառնալու հարցը: Զանգվածային լրատվամիջոցներում, մշակութային, գիտական մամուլում, առանձին հրատարակություններով տպագրվել են տասնյակ, եթե չասենք հարյուրավոր հոդվածներ, ուսումնասիրություններ խնդրի մասին, կազմակերպվել են բազմաթիվ հեռուստաբանավեճեր, գիտաժողովներ և քննարկումներ:
Սույն ժողովածուում ի մի են հավաքված վաստակաշատ բանասեր Արտաշես Հակոբջանյանի՝ տարբեր տարիներին հանրապետության գիտական մամուլում տպագրած ծավալուն հոդվածները՝ նվիրված ժամանակակից հայերենի ուղղագրությանը, ուղղագրության պատմությանը, հնչյունաբանության այլևայլ խնդիրներին («Գրաբարի և գրաբարյան ուղղագրության հարցի շուրջ», «Մեսրոպյան ՈՒ տառի ծանր ոդիսականը», «Մեսրոպյան ուղղագրության հաղթանակը», «Հերթական գրոհը մայրենի լեզվի վրա», «Լարախաղացություններ հայերենի ուղղագրության շուրջբոլորը», «ՈՒղղագրական խնդիրներ»):


Ա. Հակոբջանյանը հմուտ գիտնականի ջանասիրությամբ և բարեխղճությամբ քննել է հարցի պատմությունը, խնդրի առաջացման պատճառներն ու ակունքները: Հեղինակը գիտական հիմնավորումներով և կոնկրետ լեզվական փաստերով հիմնավորել է արդի փուլում ուղղագրության արմատական փոփոխման ողջ սնանկությունը և անհնարինությունը: Ավելին, նա նվիրյալ հայրենասերի և շատ հաճախ կրքոտ բանավիճողի հմտությամբ ցույց է տվել այն ահռելի վտանգը, որ պարունակում է հին ուղղագրությանը վերադառնալը դպրոցի, կրթության և ավելի լայն՝ ընդհանրապես հայ մշակույթի համար:
Հեղինակին հաջողվել է լիովին հաստատել հայրենիքում ընդունված ու գործածվող արդի ուղղագրության թե՛ գիտականությունն ու ժամանակակից հայոց լեզվի (և ոչ միայն նրա արևելյան տարբերակի) արդի իրողություններին համապատասխանությունը և թե՛ մանավանդ մեսրոպյան ակունքներին ու սկզբունքներին նրա հարազատ մնալը: Նա, քննելով մեր ուղղագրության բազմաթիվ կնճռոտ խնդիրներ՝ սկսած հինգերորդ դարի սկզբներից՝ հունաբան քերականներից մինչև տասնիններորդ դարի երկրորդ կեսի արևմտահայ գրագետներն ու մինչև Մանուկ Աբեղյան, գալիս է մի պարզ, հասարակ, բացահայտ (թեև արդի ուղղագրության հակառակորդների համար անընկալելի) եզրակացության. «Մաշտոցյան ուղղագրության հաղթանակ ասելով՝ նկատի ունենք հայոց լեզվին հատուկ, հայոց լեզվի բնական օրենքներին ու օրինաչափություններին հարազատ ուղղագրությունը, որով առաջինն առաջնորդվել են Մաշտոցն ու նրա ավագ աշակերտները, և որը, ամեն կարգի փոփոխություններ հաղթահարելով, ամեն տեսակի պարտադրանքների դիմակայելով, հասել է ժամանակակից բյուրեղացմանը» (էջ 45): Իսկական մեսրոպյան, դասական սկզբունքներով կառուցված ուղղագրությունը այսօր մայր հայրենիքում ընդունված ուղղագրությունն է, որը ոչ միայն հրաշալիորեն ծառայում է արևելահայերենին, այլև լիովին հարմար և պիտանի է արևմտահայերեն գրելու համար:


Ա. Հակոբջանյանը հետաքրքիր դիտողություններ է անում մաշտոցյան շրջանի հայերենի հնչյունաբանության և մասնավորապես երկբարբառների ծագման և արտաբերման վերաբերյալ: Առանձնապես հետաքրքիր են նրա վարկածները և երբեմն բանավիճային դիտողությունները ու ձայնավորի և այն նշող ինքնուրույն տառի գոյության մասին («Գրաբարի և գրաբարյան ուղղագրության հարցի շուրջ», «Մեսրոպյան ՈՒ տառի ծանր ոդիսականը»):
Հեղինակը մտահոգ է նաև Սփյուռքում տիրող լեզվական վիճակով: Նա հրապարակախոսական կրքոտությամբ և, թվում է, երբեմն գույները խտացնելով, բայց ըստ էության իրավացիորեն նշում է. «Այսօր կենսական անհրաժեշտություն է, որ արևմտահայերենը ևս ազատագրվի օտարամուտ և արհեստական ուղղագրությունից, վերադառնա հայոց լեզվի բնական օրենքների դաշտ: Դա առանձնապես անհրաժեշտ է օտար քաղաքակրթությունների ու լեզուների ճնշող ազդեցության տակ գտնվող մեր հայրենակիցներին, որոնք շատ դեպքերում կիրակնօրյա դպրոցների օգնությամբ են կարողանում կապված մնալ մայրենի լեզվին, ազատվել իրենց արտասանությանը անհարիր ու արհեստական ուղղագրությունից: Կրկին շեշտենք, որ խոսքը վերաբերում է ոչ թե լեզվամտածողությանը հարազատ բառապաշարին ու քերականական ձևերին, [...] այլ նրանց պարտադրվող ուղղագրական արհեստականություններին» (էջ 128):
Գաղտնիք չէ, որ հայկական տարբեր գաղթօջախներում ընդունված ավանդական ուղղագրությունն այսօր լրիվ միօրինակ չէ. այն նույնպես կատարելագործման և լրացուցիչ մշակման կարիք ունի: Գիտնականը նշում է հնարավոր մեկ-երկու ուղի այսօր Սփյուռքի մեծ մասում գործածվող ավանդական ուղղագրությունը գոնե սփյուռքահայերի համար իսկապես միասնական և միօրինակ դարձնելու համար:


Վերջում կրկին ընդգծենք, որ հրապարակի վրա է հմուտ բանասերի ու հրապարակախոսի, պրպտող գիտնականի, ազգի մշակույթի, կրթության ու լեզվի հրատապ հարցերի լուծումներ փնտրող և առաջարկող իսկական մտավորականի՝ Արտաշես Հակոբջանյանի «Մեսրոպյան ուղղագրության հաղթանակը» գրքույկը, որը կարող է մեծապես օգտակար լինել թե՛ ուղղագրության, հնչյունաբանության, ուղղախոսության հիմնախնդիրներով զբաղվող բանասերներին, ուսուցիչներին, ուսանողներին և թե՛ արդի հայերենի խնդիրներով մտահոգ հասարակական ամենալայն շրջանակներին:


Մանուկ ՖԵԼԵՔՅԱՆ
Բ. գ. թ., ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտաչափություններին հարազատ ուղղագրությունը

Դիտվել է՝ 3850

Մեկնաբանություններ