«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կամ ԱԶԳ-ԲԱՆԱԿ, կամ քոչարի անդունդի եզրին (խորհրդավոր ուղերձներ ազգի սերուցքին և նրա թերմացքին)

Կամ ԱԶԳ-ԲԱՆԱԿ, կամ քոչարի անդունդի եզրին (խորհրդավոր ուղերձներ ազգի սերուցքին և նրա թերմացքին)
03.11.2017 | 11:09

ՆԱԽԵՐԳ


Քանի՞ եզակի բերկրանք աշուն կա Արաքսից մինչև Քարահունջ, Վանաձորից մինչև Կումայրի և Տաշիրից մինչև Շորժա։ Երկրի յուրաքանչյուր եզերք արծաթացոլք և ոսկեձույլ աշնան ձոներգն է, մրգերի զմայլուն խանդաղատանք է և նորահաս գինու մեղեդային ծփանք։
Աշուն է և՛ հրանոթային համազարկերի ներքո հողը շենացնող (հաճախ էլ օրը անոթի մթնեցնող) հոտաղի, և՛ արծաթացոլք լոգարանի ու ոսկեձույլ զուգարանակոնքի խաչմերուկում վասն հանրապետության արևշատության հարատև հորանջող վարչական, տնտեսական գրանտալափային, աղանդաճարակ, ԼԳԲՏ-ամերձ քաղպոռնիկական և այլ բնույթի, բայց անվիճելիորեն բանակից խույս տված թերմացքի համար։ Այնինչ ամեն օր աշխարհը փորձության է ենթարկվում, և բազում մարտահրավերների թունդ կիզակետում, ինչպես միշտ, Հայաստանն է և Արցախը։

ԱԶԳ-ԲԱՆԱԿ. ՏԱՃԱՐ ՏԱՆՈՂ ԱՐԱՀԵՏՆԵՐ


29 հոկտեմբերի, 2016 թվական։ ՀՀ պաշտպանության նախարար տիար Վիգեն Սարգսյանը նախարարության կոլեգիայի նիստում հանրահռչակեց ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ի հայեցակարգը։ «Ազգ-բանակն անհամեմատ ավելի է, քան ազգային բանակը։ Քանի որ ազգային բանակը ծառայում է ազգին, իսկ ազգ-բանակը հենց ինքը ազգն է»։ Ամե՜ն։

Այս հռչակագիրը, ի դեպ, հանրային ամենաբանուկ վայրերում ազդարարվում է հսկա վահանակների վրա հետևյալ կերպ. «Կոչված և զորակոչված մեկ նպատակի»։
Սակայն, ի վերջո, ի՞նչ է ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ։ Ահավասիկ, նա պահանջում է սոցիալական ներկա հարաբերությունների արմատական վերարժևորում, անձնազոհություն, սեր, փոխօգնություն։ Ի՞նչն է այժմ արգելակում ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ին։
Նախ արտագաղթը։ Հասարակության սոցիալական բևեռացումը։ Այնուհետև շատ այլ անհաճո երևույթներ, որոնք կվերանան, երբ ողջ պետական համակարգը կհենվի մերիտոկրատիայի արժեքային հիմնադրույթների վրա։
Մերիտոկրատիան փրկօղակ է ալեծուփ օվկիանոսում, որտեղ երկիրը մի կղզյակ է, նրա շուրջը նավարկում և կղզյակի հարստություններն են կորզում ծովահեն-առագաստանավերը։ Մի առագաստանավի վրա քրեաօլիգարխիայի դրոշն է ծածանվում, մյուսն առաջ է մղվում ԼԳԲՏ-ականների, հաջորդը աղանդավորաց, վերջինն էլ վարչական-գանձագողական բյուրոկրատիայի դրոշի ներքո։
Այնինչ մերիտոկրատիան սոցհամակարգ է, մի հասարակություն է, որտեղ մարդիկ իշխանություն ունեն, ոչ թե հարստության կամ սոցիալական պատկանելության, այլ իրենց կարողությունների և հմտությունների շնորհիվ։
ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ը արմատապես մերժում է անհատապաշտական և օգտապաշտական արժեհամակարգի տարածումը, ինչը սպառնում է ցանկացած կառույցի, առաջին հերթին` զինվորական կոլեկտիվների արդյունավետ գործառմանը։
(Հ. Գ. Անհատապաշտությունը և օգտապաշտական համակարգը հայկական քաղաքակրթական բոլոր կառույցները դարձրել են անձնական, ընտանեկան և ազգա-տոհմային զանգվածային կորզումների բուժարաններ` բանկից մինչև բանակ, բուհից մինչև բուժհաստատություն և, վերջապես` կառավարությունից մինչև խորհրդարան, այստեղից էլ դեպի մարզպետարաններ և քաղաքապետարաններ)։
Հոգևոր արժեքների, Հայ առաքելական եկեղեցու դերի կարևորության մերժումը, ինչը նպաստում է նյութապաշտության տարածմանը, բարքերի այլասերմանը, անարդյունավետ է դարձնում հասարակության համախմբմանն ուղղված Եկեղեցու ջանքերը։
(Հ. Գ. Հայ առաքելական եկեղեցու դիրքի չեղարկումն ու հանրային բարքերի այլասերումը ՀՀ-ում վխտացող, երկրի օրն ու գալիքը ապականող աղանդավորական զեռունը չէ, այլ նրանց գործունեության առջև կանաչ լապտերներ վառած ՀՀ օրենսդրությունը, որը դեռևս 3-րդ հանրապետության 2-րդ նախագահի օրոք հաստատվեց ՀՀ կառավարությունում և կյանքի կոչվեց ՀՀ ԱԺ-ում)։


ՈՒղենշենք մտքով արի, սրտով էլ բարի ԱԶԳ-ԲԱՆԱԿ ուղեկցող 7 արահետները։
Ահավասիկ, արահետ թիվ 1. Զինվորական ծառայությունը պարտադիր է սեռահասուն տարիքը հաջողությամբ հաղթահարած արական սեռի ուղղաձիգ քայլող և «Կիկոսի մահը» բերանացի արտասանող ՀՀ քաղաքացի յուրաքանչյուր այրի համար, եթե անգամ նա ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ խոսնակի մինուճար զավակն է։ Պարտադիր զինծառայությունից ազատվում են միայն բնածին ԼԳԲՏ-ականները, մանկուց ուղեղային հարթաթաթությամբ տառապողները և շախմատային հրաշամանուկները։
Արահետ թիվ 2. ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ը տնօրինում է բոլոր շաքարավազաբանանային մենաշնորհները և կանխում բնապահպանական աղետները։ Ամուլսարը, Թեղուտը և մյուս երկրակործան հանքավայրերը պետք է անմիջապես պահածոյացվեն, դրանց օտարերկրացի կնքահայր-սեփականատերերը նախ պետք է ունեզրկվեն, հետո էլ մեկ գիշերվա մեջ լքեն Երկիր Նաիրին։
Արահետ թիվ 3. Օլիգարխացված գեներալիտետը (ներառյալ Սեյրան Օհանյանն ու Մանվել Գրիգորյանը) պետք է ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ին հանձնի սեփական դղյակներն ու դրամագլուխները։ Խիստ ցանկալի է` սիրահոժար, հրապարակավ և ժպտադեմ։ Կամակորության պարագայում նրանց, նաև հղփացած ավագ սպաներին, պետք է նախ զինաթափել, հետո արդեն աստիճանազրկել։
Արահետ թիվ 4. Աղանդները հայտարարվում են օրենքից դուրս։ (Բռնագրավում ենք սրանց գույքը)։
ԼԳԲՏ-ական երկնագույն համայնքը 24 ժամում մազապուրծ լքում է երկիրը։ Սրանց շահերի հանրային պաշտպանները (իշխանյանները, զարուհիհովհաննիսյաններն ու զանազան սաքունցները) զրկվում են ՀՀ քաղաքացիությունից։ (Նրանք և այլք, բնականաբար, դառնում են ԼԳԲՏ-պատվավոր քաղաքացիներ)։
Արահետ թիվ 5. ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը վերականգնում է Սպիտակի վերելակների գործարանը (համաձայն Վահան Համազասպյանի ծրագրի) և արտոնյալ վարկեր է տրամադրում Գավառի «Բարեկամություն» ԲԲԸ-ին։ Ամենահամեստ հաշվարկներով կստեղծվի շուրջ 5 հազար կայուն աշխատատեղ։
Արահետ թիվ 6. Հույժ անհրաժեշտ է այսօր ևեթ հնգապատիկ կրճատել կառավարության, խորհրդարանի, մարզպետարանների և քաղաքապետարանների ծառայողական ծախսերը, աճուրդով վաճառել ծառայողական շարժակազմերի 90 տոկոսը և բարեգթորեն ընտրության հնարավորություն ընձեռել վարչաբյուրոկրատական ընտրախավին` երթևեկելու ծառայողական հեծանիվներով, հանրային տրանսպորտով կամ ապավինելու սեփական ոտքերին։
Արահետ թիվ 7. Կրկնակի նվազեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ Ապավինել արևի կենարար և անվճար էներգիային։ Ազգայնացնել «Գազպրոմ-Արմենիան» և ՀԷՑ-ը։

ՔՈՉԱՐԻՆ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ


Անձրևաշաղախ լուսաբաց էր։ Հայտնվել էի սահմանամերձ մի գյուղի վերջին մոհիկան-բնակչի ռմբահարված բանջարանոցում։ Մի վառ հավք թևածեց օդում և արտասանեց Վազգեն Առաքելյանի «Որդան կարմիր» բանաստեղծության ահա այս տողերը.
Գոռ արքաների
քյոշք-սարայներում,
Մագաղաթների էջերում զառամ...
Այս հին աշխարհի
բոլոր ծագերում,
Գույնն այդ վառվում է
անմաշ-անթառամ։

Մեր «գոռ արքաների» ստեղծած 26-ամյա երկրում մենք անվերջ-անդադար քոչարի ենք պարում անդունդի եզրին։ Չե՞ք հավատում, իզուր։ Տեսեք, այսօր Եհովայի տեղական վհուկներին գումարվել են ՌԴ-ից վտարված հոգեորսները և հայ հանրության մոլորված հատվածին արդեն սարդոստայնում են նաև Պուշկինի լայնահուն և խիստ սահուն բառաշարով։ Չե՞ք հավատում, որ մեր քոչարին` խրոխտ և աննահանջ, բռունցքվել է անդունդի եզրին։ Իզու՞ր։ Զի Ռուսիո կայսրությունից արտաքսված աղանդը բույն չի հյուսում ոչ Բելառուսում, ոչ էլ Մոլդովայում, ոչ Վրաստանում, ոչ էլ Ազերբայջանում։ Նրանց գրկաբաց ընդունել է միայն 3-րդ հանրապետությունը։ «Ինչու՞», «հանուն ինչի՞» և այլ ըմբոստ հարցերը պետք է ուղղել տիարք Ռոբերտ Քոչարյանին, Դավիթ Հարությունյանին, Հրայր Թովմասյանին և սպասել հանգամանալից պատասխանի։ Ցանկալի է գրավոր։
Տե՜ր իմ Երկնավոր, մի՞թե հնարավոր է որևէ սահմանամերձ դիրքում և խրամատում փնտրել-հայտնաբերել օլիգարխի զարմիկի, պատգամավորի որդու, նախարարի փեսայի... Անհնար է։ Նրանք չկան։ Նրանք արտոնյալ բիզնես-դաշտերում են կամ էլ բազմել են 1000-դոլարանոց պետական աթոռներին և տարին մեկ անգամ անձնվիրաբար մեկնում են սահման։ Լուսանկարվելու։ Զինվորաբաժին ապուրը ճաշակելու։ Ազգային-ազատագրական երգեր երգելու։ Զինվորների հետ շուրջպար բռնելու։ Հրանոթի մարտական փողից կախվելու և ճոճվելու։
Մի խոսքով, քոչարին անդունդի եզրին հղի է կործանարար հետևանքներով։ Մենք ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ը չկայացնելով` կգահավիժենք անդունդի հատակը և այնտեղ զուռնայի և դհոլի նվագի տակ կշորորանք օրնիբուն։

ՎԵՐՋԵՐԳ


ՀՀ Ազգային ժողովը պետք է օրենք ընդունի ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ի կայացման մասին։
ՀՀ կառավարությունն իր ողջ գործունեությունը պետք է ենթարկի ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ի հայեցակարգին և գաղափարին։
Քանի՞ աշուն կա` եզակի բերկրանք, Արաքսից մինչև Քարահունջ, Վանաձորից մինչև Կումայրի և Տաշիրից մինչև Շորժա։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 8382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ