Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թաջ Մահալ և գրառում արել պատվավոր հյուրերի մատյանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թաջ Մահալ և գրառում արել պատվավոր հյուրերի մատյանում
04.11.2017 | 16:06

Հնդկաստան աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Ագրա քաղաք, որտեղ այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության Նախագահը գրառում է կատարել հռչակավոր ճարտարապետական այդ կառույցի պատվավոր հյուրերի մատյանում:

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ուրախ եմ, որ Հնդկաստան կատարած իմ այցելության շրջանակներում առիթ եղավ այցելելու նաև այս աշխարհահռչակ և միևնույն ժամանակ խորհրդավոր վայրը:


Հիացած եմ ճերմակաթույր այս տաճարի ու կոթողային համալիրի ճարտարապետական վեհությամբ, որում իրենց ներդրումն են ունեցել նաև հայ վարպետները: Իրապես աշխարհի ութերորդ հրաշալիք համարվող, հավերաժական սիրո խորհրդանիշ և սրբավայր հանդիսացող շքեղաշուք այս տաճարը դեռ դարեր շարունակ գերելու է յուրաքանչյուր այցելուի հոգին»,-գրել է Նախագահը։

Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ