Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հայկական ավանդական ընտանիքի պաշտպանության համար ակտիվ հարսներին տանից դուրս անել է պետք»

«Հայկական ավանդական ընտանիքի պաշտպանության համար ակտիվ հարսներին տանից դուրս անել է պետք»
05.11.2017 | 11:13

«ԼոգոՍ» Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունը 2017թ․ հունիսի 1-ից ազդարարեց «Կինը՝ որպես Ժողովրդավարական արժեքներ տարածող» ծրագրի մեկնարկը։ Ծրագրի նպատակն էր՝աջակցել գյուղական բնակչության որոշումների կայացման գործընթացին վերջիններիս ներգրավվածության բարձրացմանը և կանանց կողմից ժողովրդավարության օրակարգի ձևավորմանը:

Ծրագրի առաջին փուլում Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի Երեքնուկ հանգստյան տանըիրականացվեց 5-օրյա դասընթաց, որին մասնակցում էին Շիրակի մարզի գյուղական համայնքների թվով 15 երիտասարդ կանայք և աղջիկներ։ Դասընթացի շրջանակներում փորձագետների կողմից քննարկվեցինընտրական գործընթացների,ՏԻՄ իրավունքների և պարտականությունների, ՏԻՄ և ազգային ընտրությունների,հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության, ինչպես նաև ծրագրի շահառու համայնքների միջև ստեղծվելիք տեղեկատվության փոխանակման և համագործակցության ցանցի վերաբերյալ թեմաներ:Ծրագրի շրջանակներում մասնակիցներին հնարավորությունընձեռնվեց հանդիպելու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչներ՝ Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպումը հագեցած էր և բովանդակալից՝ լի քնարկումներով և փորձի փոխանակմամբ: Հրավիրված հյուրերը մասնակիցներին հորդորեցին լինել ավելի ակտիվ և նախաձեռնող, գործունեություն ծավալել սեփական համայնքներում։ Երիտասարդ քաղաքակական գործիչները պատրաստակամություն հայտնեցին սատարելու և օգնություն ցուցաբերելու այն անձանց, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու քաղաքական գործընթացներին։


5-օրյա դասընթացի վերոնշյալ թեմաներին ավելի մանրամասն անդրադարձավ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Հանդիսանալով հասարակական ոլորտի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկը՝ Լևոն Բարսեղյանը կոչ արեց երիտասարդներին նույնպես ակտիվ լինել համայնքային կյանքում,մասնակցել ավագանու նիստերին,իրենց հուզող հարցերի վերաբերյալ ստորագրահավաք իրականացնել և ներառել ավագանու օրակարգում: Այնուհետ, երիտասարդներն հանդիպեցին ծրագրին հրավիրված հյուրի՝ Արեգնադեմ գյուղի նախկին համայնքապետ Աղունիկ Հազրյանի հետ, ով երկար տարիներ ղեկավարել է Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքը։ Վերջինս մասնակիցների հետ կիսվեց սեփական փորձով և հաջողության պատմությամբ, թե ինչպես է կոտրել կարծրատիպերը և դարձել համայնքի ղեկավար։ Վերջինս խոսեց կնոջ դերի մասին, ով ընտանիքի մայր լինելուց զատ, կարող է ակտիվ մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներում, ինչպես նաև զբաղվել համայնքի խնդիրների լուծմամբ։ Քանի որ ծրագրի շրջանակներումնախատեսված էր նաև իրականացնել «Իրազեկման շրջիկ ինտերակտիվ թատրոն» ,դա էլ պատճառ հանդիսացավ, որ դասընթացի երկրորդ փուլում մասնակիցների հետ հանդիպերՀՀ վաստակավորարտիստ, Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանը։ Ծանոթանալով թեմաներին՝ վերջինիս կողմից մշակվեց թատրոնի սցենարըև սկսվեցին բեմադրման աշխատանքները։ Այդ պատասխանատու գործը ստանձնեց Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։ Բեմադրման աշխատանքներին զուգահեռ ծրագրի կամավորական թիմը կատարում էր շատ կարևոր և պատասխանատու իրազեկման աշխատանքներ շահառու վեց համայնքներում՝ բնակչության շրջանում տարածելով թատրոնի հրավիրատոմս-թռուցիկները, հաջորդիվ սկսվեցին շրջիկ թատրոնի ելույթները համայնքներում։ Սցենարը իր մեջ ներառում էր մեր օրերում հանդիպող անարդար իրադարձություններ, որոնք տեղի են ունենում ինչպես ընտանիքերում, այնպես էլ համայնքի տեղական ինքանակառավարման գործընթացների ժամանակ։ Թատրոնի ուղերձն այն էր,որ յուրաքանչյուր կին ունի հավասար իրավունքներընտրական գործընթացներումսեփական որոշումներ կայացնելու,ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալու համայնքիհասարակական-քաղաքական կյանքին, ՏԻՄ ընտրութուններում սեփական թեկնածությամբ հանդես գալու, իսկ քվեարկությունը կատարել ոչ թե ստիպողաբար, այլ սեփական նախընտրությամբ։


Ներկայացումները կրում էին ինտերակտիվ բնույթ և յուրաքանչյուր դրվագից հետո հանդիսավարի կողմից հանդիսատեսին առաջադրվում էինհարցեր և ակնկալվում պատասխաններ, թեինչպիսի լուծումներ կառաջարկեին նրանք տվյալ իրավիճակներում։Ծրագիրն ի սկզբանե նպատակ էր հետապնդում թատրոնի ինտերակտիվության շնորհիվ, հասկանալու, թե համայնքի բնակիչներն ինչպիսի դիրքորոշում ունեն․ արդյո՞ք կինը կարող էիր թեկնածությունն առաջադրել ավագանու կամ համայնքի ղեկավարի պաշտոնում, արդյո՞ք կինն իրավունք ունի հասարակական-քաղաքական դիրքորոշում ունենալու և այլն։ Թե ինչպիսի պատասխաններ և կարծիքներ հնչեցին համայնքի բնակիչների կողմից՝ստորև ներկայացնում ենք առանց լրամշակման։
Շիրակավանի բնակիչ․ «Ընտանիքի հարսն,իհարկե, իրավունք ունի մասնակցել ընտրական գործընթացներին»:
Ախուրյանի բնակչուհի․ «Մեր հասարակության մեջ նման հաստատուն կանայք են պակասում»:
Ախուրյանցի պապիկ․ «Ես կխրախուսեի,որ իմ հարսն իր թեկնածությունը դներ գալիք ՏԻՄ ընտրություններում»:
Ախուրյանի բնակչուհի․ «Մենք միշտ էլ մեր ազգային արժեքներին զոհ ենք գնում,ավանդապաշտ լինելը ստիպում է մեզ կորցնել սեփական կարծիքը:Կարելի է լինել ավանդույթներին հետևող,բայց կնոջ ու տղամարդու իրավունքները հավասար են,ուղղակի շատերը դրանց մասին մոռանում են:


Շիրակավանցի պապիկ․ «Հայկական ավանդական ընտանիքի պաշտպանության համար ակտիվ հարսներին տանից դուրս անել է պետք։ Բա ընտանիքի ու մեծի ասածը ու՞ր մնացին: Ընտանեկան խորհուրդ կա,մեծերը ում որ կասեն, նրան էլ թող ընտրեն»:
Շիրակավանի բնակիչների միջև ծագած բանավեճի արդյունքում հնչած կարծիք․
-Հիմա դուք եք Ձեր աղջկա համար ամուսին ընտրելու, թե՞ ինքը:
-Իհարկե ես եմ իմ օրհնությունը տալու, ես ել կորոշեմ, թե ում հետ պսակվի։ Աղջիկս կընտրի իմ համաձայնությամբ»։
-Շատ հին մտածելակերպ կա մեր հասարակության մեջ մնացած, կինն ինչու ղեկավար լինելու իրավունք չունի,տղամարդուց ինչո՞վ է տարբերվում:
Փանիկի բնակչուհի․«Կարևորն ամուսնու որոշումն է։ Կորչի թեկնածուն»:
Փանիկի բնակչուհի «Մեծին հարգելը շատ լավ բան է,բայց կնոջ իրավունքները սահմանափակ չեն»:
Հոգեշնորհ Հայր Գառնիկ Վրդ. Ծ. Յովսէփեան Փանիկ Եկեցւոյ Հոգեւոր Սպասաւոր․«Սուրբ գիրքը, եթե ի սկզբանե մենք կարդանք, գրված է, որ արու և էգ հավասար են և ստեղծված են Աստծո պատկերի նմանությամբ, ոչ մի տարբերություն։ Եվ մանավանդ այսօր, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, կարծում եմ այլևս այս գաղափարը պետք է վերացվի, լինի դա Հայասատանի մեջ, լինի դա Միջին Արևելքի մեջ և ամենուր։ Կինն ունի իր դերը և դերակատարությունը մեր հասարակության մեջ։ Ինչպես տղամարդը, նույնպես կինը, բոլոր իրավունքներում հավասար են»։
Շրջիկ թատրոնի «հյուրախաղերի» ավարտից հետո, ներկայացումներում ընդգրկված երիտասարդ դերասանները նույնպես կիսվեցին իրենց տպավորություններով և կարծիքներ հայտնեցին թատրոնի արդյունավետության և դրա շարունակականության անհրաժեշտության վերաբերյալ։ Ըստ մեր մասնակիցների, շատ արդյունավետ էր իրազեկման հենց այս մեթոդը: Իրազեկման շրջիկ թատրոնը նրանց հնարավորություն տվեց ինչ-որ չափով նպաստել համայնքներում կնոջ դերի վերաբերյալ կարծրատիպային մտածողության վերացմանը: Նրանք ևս համոզվեցին, որ շրջիկ-թատրոնը տարբեր համայնքների բնակչության շրջանում մտածելու տեղիք տվեց և նրանք ցանկություն հայտնեցին հնարավորության դեպքում հանդես գալ նաև ՀՀ այլ մարզերում և համայնքներում:


«ԼոգոՍ» Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպություն

Դիտվել է՝ 2501

Մեկնաբանություններ