Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքում իրագործվում են բազմաթիվ ծրագրեր

Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքում իրագործվում են բազմաթիվ ծրագրեր
05.11.2017 | 11:40

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ԱՀ կառավարության անցած 10 տարվա գործունեության վերաբերյալ որոշ ցուցանիշներ և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջից:

Պատասխանելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկներին և հայտարարություններին վերաբերող հարցին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքում իրագործում են բազմաթիվ ծրագրեր. «Շահումյանի շրջանում ավարտել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը, կառուցել ենք բարձրավոլտ օդային էլեկտրագիծը: Այնտեղ նախատեսում ենք իրականացնել հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր. մասնավորապես՝ սկսված են ՀԷԿ-երի, ջրի գործարանի, բնակարանների կառուցման աշխատանքները, Քաշաթաղի շրջանի Միջնավան և Իշխանաձոր բնակավայրերում շարունակվում են բնակարանաշինության ծրագրերը և այլն: Մեծ ուշադրություն ենք դարձնում կրթության, մշակույթի բնագավառների զարգացմանը՝ դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների կառուցման միջոցով: Իսկ ոչ բնակելի տարածքներում մեծ ներդրումներ ենք նախատեսում՝ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: ՈՒստի, որպես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ, դրանք զարգանում են և ծառայելու են մեր երկրին»:

Դիտվել է՝ 8802

Մեկնաբանություններ