Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հիմա ես ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ…

Հիմա ես ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ…
06.11.2017 | 11:00

Բաց նամակ ԿԳ նախարարությանը

Հիմա, երբ արդեն 46 տարեկան եմ, հասկանում եմ, որ կյանքս կարող էր մի քանի ճանապարհ ունենալ: 90-ականներին դա չէի հասկանում: Իմ «ընկերներից» շատերն, ովքեր այսօր բարձր պաշտոնյաներ են, շպրտեցին մեր կիսած վերջին ծխախոտն ու հեռացան «արյունոտ» հայրենիքից՝ բառացիորեն իմ (մեր) դեմքին շրխկացնելով. «թքած ձեզ վրա էլ, ձեր հայրենիքի վրա էլ, պատերազմն ավարտվի հետ կգանք, կնստենք պաշտոնների ու ձեզնից ու ձեր երեխաներից փող կվերցնենք»: Ես (մենք) ասացի, թե կպահեմ իմ հայրենիքն ու կհերոսանամ, և այդ հայրենիքը իմ ու իմ նմաններինը կլինի: Մի կուշտ ծիծաղեցին (երևի մինչև հիմա ծիծաղում են):


Այդ օրվանից մենք կյանքի տարբեր գնացքներ նստեցինք: Այն ժամանակ ես 20-21 տարեկան էի և հավատս առ հայրենիք եռ էր գալիս ներսս:
Խլեցին Հավատս, քամեցին ինձնից որքա՜ն նվիրական բաներ:
Իրենք իրենց խոսքի տեր եղան, իմ երազները՝ հօդս ցնդեցիմ:
Կարկտահարված հասկի պես մենք կոտրվեցինք և էլ ուժ չգտանք շտկվեկու: Հետ մնացինք ու հենց այնպես բնազդորեն կաղում ենք, քանզի մարտադաշտն ասպիրանտուրա չէր, և ոչ էլ նախկին ազատամարտիկն է դոցենտ:


«Կար ժամանակ... հիմա անցան այն ժամանակները... անոնք վարունգ են, մենք՝ խնձոր...ե Մեջբերումը Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններից» է: Տեղի՞ն է: Չգիտեմ:
Հասկանո՞ւմ եք, ես միայն ուզում եմ մարդու պես ապրել (իրենց նման չէ), ուզում եմ արհամարհված չլինել, ուզում եմ չներքաշվել այս կանացի կռիվների մեջ, ուզում եմ, որ իմ իրավունքները չոտնահարեն մի քանի մանկլավիկներ...
Հիմա ես ո՞նց ապրեմ Իմ երկրում, երբ ծորակն ամեն օր սեղմում են՝ թողնելով կաթիլի հույսին: Մի օր այդ կաթիլն է՞լ կցամաքի, թե՝ ծորակն այլևս չի դիմանա ու կտրաքի: Հիմա ես ի՞նչ իմանամ, ասածս տե՞ղ է հասնում, թե՝ չէ, հասկանու՞մ են, ինչ եմ ասում, որևէ մեկը մտահոգվա՞ծ է, թե... «մինչև հիմա ծիծաղում են»:
Հիմա ես ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ…

Դավիթ ՇԻՐԻՆՅԱՆ
Գրող, մանկավարժ
Արցախ

Դիտվել է՝ 9265

Մեկնաբանություններ