Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Պողիկտոսը» վերադառնում է Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկ

 «Պողիկտոսը» վերադառնում է Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկ
06.11.2017 | 17:59

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 9-ին երկարատև դադարից հետո վերականգնված տարբերակով կներկայացվի իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի երեք գործողությամբ «Պողիկտոս» օպերան:

Դերերում հանդես կգան` Սարգիս Աղամալյանը և Անահիտ Մխիթարյանը, Առնոլդ Քոչարյանը, Հայկ Տիգրանյանը, ՏիգրանԿոնինյանը, Արմեն Զաքյանը, Սարգիս Հովակիմյանը: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան:


Բեմադրող ռեժիսոր` ժողովրդական արտիստ Տիգրան Լևոնյան:
Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Պողիկտոսի» առջնախաղը կայացել է 1993 թվականի ամռանը՝ Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ։ Պարտիտուրան Հայաստան է բերվել 1970-ականներին Վատիկանի գրադարանից՝ ՎազգենԱռաջինի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։ Օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մարտիրոսական մահվան պատմությունը։


Չանսալով իր կնոջ պաղատանքներին, աներոջ խնդրանքներին՝ վերադառնալ հնոց հավատին, Պողիկտոսը քրիստոնեություն էր ընդունել, ենթարկվել էր հետապնդումների և հենց աներոջ կողմից էլ տանջամահ էր արվել։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ