Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հովիկ Աբրահամյանը հաղթեց ՀՀԿ-ին

Հովիկ Աբրահամյանը հաղթեց ՀՀԿ-ին
06.11.2017 | 22:33

Ոչ մեկի համար անակնկալ չէր, որ այս կիրակի անցկացված ՏԻՄ ընտրություններում ևս ՀՀԿ-ն պետք է առաջատար լիներ: Բոլոր խոշոր համայնքներում հաղթել է ՀՀԿ թեկնածուն: Ապարանում ընտրվել է քաղաքապետի միակ թեկնածու, ՀՀԿ-ի առաջադրած «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանը, Կապանում` Աշոտ Հայրապետյանը, Քաջարանում վերընտրվել է համայնքի գործող ղեկավար Մանվել Փարամազյանը: Լոռու մարզում ևս հաղթել են հանրապետականները: Ալավերդիում ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն՝ Սասուն Խեչումյանը: Իսկ Ստեփանավանում վերընտրվել է համայնքի գործող ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը: Այս պատկերը միանգամայն կանխատեսելի էր:
Անսպասելի էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի երբեմնի «կալվածքում»`Արտաշատում, ընտրություններին մասնակցության տոկոսը: Ճիշտ է, էլի հաղթել է ՀՀԿ թեկնածու Կարեն Բենիամինյանը, բայց...


Արտաշատում կա 21 հազար 6 հարյուր ընտրող, որից ընդամենը 4 հազար 7 հարյուրն են մասնակցել ընտրություններին: Միակ թեկնածու Կարեն Բենիամինյանի օգտին քվեարկել է 4 հազար 5 հարյուր հոգի: Այսինքն, Հովիկ Աբրահամյանը, ճիշտ է, չկարողացավ ակտիվ դերակատարում ունենալ ընտրություններում, համակերպվեց ՀՀԿ-ի որոշման հետ, բայց նաև ցույց տվեց իշխող կուսակցությանը, որ կարող է անգամ պասիվ պահվածքով «հարամել» ընտրությունը: Այսինքն, ընտրություններին 25 տոկոսից էլ քիչ են մասնակցել, սա նշանակում է, որ կարելի է ընտրությունները համարել չկայացած: Այլապես ստացվում է, որ Կարեն Բենիամինյանը փոքրամասնության քաղաքապետն է, քանի որ 75 տոկոսը բոյկոտել է ընտրական գործընթացը: Սա լուրջ մարտահրավեր է նախ ՀՀԿ-ին, քանի որ Արտաշատը ցույց տվեց, որ որքան էլ ՀՀԿ-ի արտաշատյան թևը օրնիբուն աշխատանքներ ծավալեց, միևնույն է, հաղթեց Հովիկ Աբրահամյանը, այսպես ասած, ոչինչ չանելով: Փաստորեն, բավական հեշտ է ստացվում ՀՀԿ-ին կազմաքանդելը, եթե դրա հեղինակը Հովիկ Աբրահամյանն է:
Սրանով նաև նախկին վարչապետն ասաց, որ իր քաղաքական մահվան մասին լուրերը չափազանցված են, եթե կամենա, կարող է «տակից», «վերևից», «կողքից» ու նաև Արտաշատից «վտակներով» մայր գետը հանգի՜ստ պղտորել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ