«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայաստան ու ԵԱՏՄ. վնաս չկա, կան միայն շահութաբաժիններ և հեռանկարների բարելավում

Հայաստան ու ԵԱՏՄ. վնաս չկա, կան միայն  շահութաբաժիններ և հեռանկարների բարելավում
07.11.2017 | 11:17

2017-ի աշնան սկզբից խորհրդարանական «Ելք» խմբակցությունը Հայաստանի հանրության վզին «բանավեճ» է փաթաթել՝ «Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու անհրաժեշտության մասին» թեմայով: Հոկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ մերժեց «Ելք» դաշինքի առաջարկությունը՝ ստեղծելու ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր ԵԱՏՄ-ում երկրի գտնվելու նպատակահարմարությունը: Հանձնաժողովի ստեղծման օգտին քվեարկեց 10 պատգամավոր, որոնցից 7-ը «Ելքի» ներկայացուցիչներ էին, դեմ՝ 79 պատգամավոր: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ընդդիմադիրներն իրենք էլ հիանալի հասկանում են, որ այդ հարցը կարելի պահել խորհրդարանի օրակարգում, բայց այն դրական լուծում չի ունենա, որովհետև ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն դեմ են ԱԺ-ում ներկայացված չորս քաղաքական ուժերից երեքը՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն:


Թվում է, թե հարցն սպառված է: Բայց, չգիտես ինչու, հավատալս չի գալիս, թե քթին քաղաքական «մատնազարկ» ստացած ելքականները կհանդարտվեն: Դրանում մեզ անուղղակիորեն համոզում են ՈՒկրաինայի իրադարձությունները, որքան էլ դա տարօրինակ է թվում: Ամռանը, եթե հիշում եք, արևմտամետ ընդդիմադիրները, ճիշտ է, ոչ «Ելքից», Հայաստանում 2018-ին «հեղափոխություն» էին խոստանում: Չէ՞ որ «գունավոր հեղափոխությունների կնքահայրիկը»՝ ոչ անհայտ Ջորջ Սորոսը (նույն ինքը՝ հունգարացի հրեա, հիտլերյուգենդի անդամ Դյորդի Շորոշին) 18 մլրդ դոլար մուծեց իր «Բաց հասարակություն» հիմնադրամի (տխրահռչակ «Սորոսի հիմնադրամի» հաշվին... 2017 թ. հոկտեմբերի 18-ին, ինչպես հաղորդում է «ՈՒոլ Սթրիթ ջոռնել» թերթը՝ հղում անելով հիմնադրամի ներկայացուցիչներին): Բայց Կիևի ներկայիս իրադարձությունները ևս (չես էլ հասկանա` դա «երրորդ մայդա՞նն է», թե՞ «երկրորդ մայդանի չավարտված մասը», ինչպես փողհարում են «մայդանցիներն» իրենք) սկսվեցին... հոկտեմբերի 18-ին: Եվ ինձ տանջում է այն հարցը, թե ինչ կարելի է սպասել այն մարդուց, որին ԱՄՆ-ում արդեն 100 հազարից ավելի մարդ պահանջում է ճանաչել ահաբեկիչ (հանրագիրն արդեն ստորագրել է 103 հազար մարդ, և ամերիկյան իշխանությունները իրավունք չունեն մերժելու հետաքննությունը), և նրա հայ խամաճիկներից: Եվ մեկ այլ հարց. «Ելք» դաշինքում «Սորոսի հիմնադրամի» հետ այսպես թե այնպես կապված քանի՞ գործող անձ կա, եթե հաշվի առնենք նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմում 2008 թ. փետրվարի վերջի-մարտի սկզբի իրադարձություններում պատգամավոր Փաշինյանի դերը կամ Արամ (Զավենի) Սարգսյանի կուսակցության անդամների մասնակցությունը զանազան «պատրաստություններին»՝ արտասահմանում «ժողովրդավարներին» հյուր եղած ժամանակ...


Այդ պատճառով դուրս է գալիս, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը այդ ուժերը կարող են «արթնացնել» նաև 2018-ին: Նշանակում է` այդ թեմայով խոսելու հարկ կլինի: ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը ցույց տվեց եվրասիական ինտեգրման քաղաքական արդարացվածությունը, տնտեսական շահավետությունը և հիմնավորվածությունը: Ի վերջո, իրականում մենք Եվրոպա չենք, նույնիսկ՝ Արևելյան Եվրոպա: Հայաստանը եղել է և կա միայն Փոքր և Առաջավոր Ասիայում, և դա աշխարհագրական աքսիոմ է: Մեծ պետություններից մեր մերձավոր հարևաններն են Իրանը և Ռուսաստանը, և հենց այդ երկրներն են մեր վառելիքաէներգետիկ անկախության ու անվտանգության երաշխավորները: Իսկ այդ գործոններն առաջվա պես գերակայում են, երբ պարզում ենք պետական այնպիսի որոշումներ ընդունելիս ինքնիշխանություն ապահովելու ներուժը, որոնցից կախված են ազգային շահերը և պետության՝ իր քաղաքականությունը կերտելու ունակությունը՝ ելնելով հենց ազգային շահերից:


Ըստ էության, մենք ԵԱՏՄ-ում ենք 2013-ի սեպտեմբերից, թեև Հայաստանի անդամությունը պաշտոնապես ձևակերպվել է միայն 2015-ին: ԵԱՏՄ-ում լինելը դրական ազդեցություն է գործում Հայաստանի տնտեսության վրա, ինչի բազմաթիվ ապացույցներ կան: Արդեն նկատելի է ԵԱՏՄ-ի երկրների՝ հիմնականում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության դրական շարժը: Իսկ դա նշանակում է, որ ընդլայնվում են Հայաստանի արդյունաբերական ոլորտի զարգացման հնարավորությունները: Էապես աճել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը, ճիշտ է, դարձյալ հիմնականում Ռուսաստան: Եվ ինչ-որ տեղ դրա կատալիզատորը դարձավ ՌԴ իշխանությունների որոշումը՝ Արևմուտքին պատասխանել պատժամիջոցներով (ի պատասխան «Ղրիմի համար» արևմտյան պատժամիջոցների) և անցնել ներմուծման փոխարինման, այսինքն՝ հրաժարվել Եվրամիության երկրներից գյուղմթերքների ներկրումից: Դրա փոխարեն ՌԴ իրենց գյուղմթերքների մատակարարումը կտրուկ ավելացրին ինչպես ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, այնպես էլ Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը, Վիետնամը, Լատինական Ամերիկայի և այլ երկրներ: Հիշեցնեմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործունեության նախնական արդյունքներն ամփոփվել են դեռ 2017 թ. հուլիսի 6-ին, երբ ԵԱՏՄ Հայաստանի մտնելու դրական ու բացասական կողմերը, ինտեգրման հեռանկարներն ու հնարավորությունները, երկրում թվային տեխնոլոգիաների զարգացումը քննարկվեցին «Հայաստանի Հանրապետություն. երկու տարի Եվրասիական տնտեսական միության մեջ: Առաջին արդյունքները» կլոր սեղանի շրջանակում, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության գծով նախարար Տատյանա Վալովայան, ԵԱՏՀ-ի ներքին շուկաների, տեղեկութավորման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով նախարար Կարինե Մինասյանը, Հայաստանի պետմարմինների ղեկավարներ, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Չեխիայի դեսպանությունների գիտական և գործարար հանրության ներկայացուցիչներ: Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝ Վաչե Գաբրիելյանը նշեց. «Անցած երկու տարին ցույց տվեց, որ նույնիսկ տարածաշրջանում արտաքին տնտեսական ցնցումների և բացասական միտումների առկայության պայմաններում Հայաստանի արտահանումն ավելացել է, ներմուծվող ապրանքների գները՝ իջել, իսկ վճարունակության հաշվեկշռի պակասուրդը՝ կրճատվել: Սակայն ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու արդյունքների վերաբերյալ ցանկացած վերջնական եզրակացություն կլինի վաղաժամ»: Ըստ նրա, ինտեգրման հիմնական ինստիտուտները ձևավորման փուլում են, իսկ անդամ երկրների տնտեսական համակարգերը դեռ չեն ստացել կոոպերացիայի լավագույն տեսքը, թեև այս պահին արդեն հստակ երևում է ինտեգրացիոն միավորման մեծ ներուժը:


«ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության անդամության առաջին արդյունքները» նստաշրջանում Տատյանա Վալովայան խոսեց ԵԱՏՄ-ին երկրի միանալու արդյունքների մասին, որոնցից են արդյունաբերական զարգացման տեմպերով առաջատար լինելը, ներքին համախառն արտադրանքի և միության միասնական շուկա հայկական արտադրանքի մատակարարումների ավելացումը: «ԵԱՏՄ երկրներ Հայաստանի Հանրապետության արտահանումը 2016 թ. աճել է 53 %-ով,- ասաց ԵԱՏՀ նախարարը:- Երկիրն առաջին տեղն է գրավել արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերով. անցյալ տարի այն եղել է 6,7 %-ի սահմաններում»: Երրորդ երկրներ Հայաստանի մատակարարումների աճը 2016 թ. եղել է 13 %, իսկ բարձրտեխնոլոգիական արտահանության բաժինը հասել է ամբողջ ծավալի 12 %-ին, երբ ԵԱՏՄ-ում այդ ցուցանիշի միջին մակարդակը 8,8 % է: ԵԱՏՄ-ի ներքին շուկա հայկական ապրանքների արտահանումը արտահանման ընդհանուր ծավալի 15,9 %-ից հասել է 22 %-ի: Գյուղմթերքների արտադրությունը Հայաստանում ավելացել է 6,5 %-ով, ինչի շնորհիվ դրանց արտահանումը միության ներքին շուկա 2014 թ. համեմատ 2016-ին ավելացել է 6 %-ով և հասել 260,7 մլն դոլարի: Ամենից շատ ավելացել են մրգերի, ոգելից և ոչ ոգելից խմիչքների մատակարարումները: Արդյունաբերական արտադրությունն աճել է 16,7 %-ով, իսկ 2017 թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, 16,2 %-ով փոխադարձ առևտրի ծավալը 2017 թ. առաջին եռամսյակում ավելացել է 38,4 %-ով և կազմել 102,5 մլն դոլար՝ 2014 թ. մակարդակը գերազանցելով 49 %-ով, 2015-ինը՝ 3 անգամ: Հայաստանը անդամ երկրների շարքում առաջին դիրքերից մեկն է գրավում համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճի տեմպով: Չնայած այն բանին, որ 2014-ից ընդհուպ մինչև 2016 թ. հանրապետության ՀՆԱ-ն չափավոր կերպով պահվում էր աշխարհում, մասնավորապես Ռուսաստանում, տնտեսական անկայունության ֆոնին, արդեն 2017 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մեր երկրի ՀՆԱ-ն ավելացավ 6,5 %-ով:


Կլոր սեղանի շրջանակում կայացած «Հայաստանի Հանրապետությունը և ԵԱՏՄ-ն. զարգացման նոր հնարավորություններ և հեռանկարներ» նստաշրջանի հիմնական թեմաներից մեկն էր թվային փոխակերպությունը: Նստաշրջանի կանոնակարգող Կարինե Մինասյանը նշեց նրա կարևորությունը. «Այն երկրները, որոնք ակտիվորեն ներգրավված չեն փոխակերպման գործընթացներում, մոտակա տարիներին կարող են կորցնել իրենց մրցակցային առավելությունները: Հայաստանը հսկայական քայլ է արել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Ոլորտի ծավալը 2010 թվականից աճել է 4,3 անգամ, որը երկրի տնտեսության լավագույն ցուցանիշն է: Միջազգային շուկայում աշխատող ՏՏ ընկերությունների թիվը 2010 թվականից աճել է 2,4 անգամ և այժմ 400-ից ավելի է»: Քննարկման ընթացքում նշվեց, որ Հայաստանի համար մրցունակության պահպանման և արտադրողականության բարձրացման հիմնական գրավականներից մեկը կարող է դառնալ իրական և ՏՏ հատվածների հնարավորությունների միավորումը: Կարինե Մինասյանի կարծիքով, Հայաստանը զգալի առաջընթաց ունի գյուղատնտեսության մեջ արդի տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում: Ջերմոցային տնտեսությունների մակերեսը 2010-ից հետո ավելացել է 6 անգամ, մեծ մասը հագեցած է բարձրտեխնոլոգիական սարքավորումներով, ինչն ապահովում է բարձր բերքատվություն: Հայաստանը բավական առաջ է գնացել ԵԱՏՄ տարածքում ապրանքների շարժին հետևելու հարցերում: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս արտադրության և արտադրանքի ու ծառայությունների մատակարարման գործընթացը դարձնել թափանցիկ, ինչի շնորհիվ նվազեցվում է վերահսկիչ մարմինների և գործարարության գործակցությունը:


Ինչպես նկատելի է վերը բերված պաշտոնական վիճակագրական տվյալներից, որոնք ճանաչված են աշխարհում, ԵԱՏՄ-ում երկամյա անդամությունից Հայաստանը ոչ մի «վատ բան» չի ունեցել: Եվ իզուր չէ, որ արևմտյան այնպիսի կենտրոններ ու կառույցներ, ինչպիսիք են ԱՄՀ-ն, ԶԵԱԲ-ը (Զարգացման եվրասիական բանկ) և ուրիշներ, զարմանքով նշում են, որ Հայաստանում առկա է տնտեսության աճ: Եվ միջազգային տարատեսակ գործակալությունները բարձրացնում են մեր երկրի զանազան «վարկանիշները»: Այսպես, 2017-ի օգոստոսին «Moody’s Investors Service» միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկանիշը հաստատեց «B1», կանխատեսումը՝ «Կայուն», և համարում է, որ 2017 թ. Հայաստանի տնտեսությունը վերականգնվում է ընդունելի դրամակրեդիտային քաղաքականության և արտաքին պահանջարկի ամրապնդման ֆոնին: Միաժամանակ «Moody’s»-ում նշում են, որ դեռևս պահպանվում են արտաքին ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի վրա Ռուսաստանի տնտեսական ազդեցության բարձր աստիճանը, տնտեսական ցածր կայունությունը և կախումն արտաքին ֆինանսավորումից: Բացի դրանից, զգալի են մնում հարևան Ադրբեջանի հետ ունեցած աշխարհաքաղաքական հակասությունները: Գործակալությունը նշում է նաև Հայաստանի բյուջետային պաշարների թուլացումը նախորդ մի քանի տարիների համեմատ: «B1» վարկանիշով «Կայուն» կանխատեսումը Հայաստանում արտացոլում է ռիսկերի հաշվեկշիռը: Կրեդիտավորման որակի վրա դրական ճնշումը կարող է կապված լինել արտասահմանյան ուղղակի ներդրումների արտահանական մուտքերի կամ դրական փոխանցումների կայուն ավելացման հետ, ինչը կհանգեցնի տնտեսության հզորության մեծացման և արտաքին խոցելիության նվազման: Դեռ ավելին, կառավարության պարտքային բեռան կայուն իջեցումը կրեդիտը կդարձնի դրական: Ընդ որում, աշխարհաքաղաքական ռիսկերի էական նվազումը կարող է բարձրացնել Հայաստանի կրեդիտունակությունը, ինչպես նաև զգալիորեն ուժեղացնել սահմանակարգային կառուցվածքը: Մյուս կողմից, վարկանիշի իջեցման վրա կարող է ազդել Ռուսաստանի տնտեսական իրադրության սպասվածից ավելի վատացումը, որը երկարաժամկետ անբարեհաջող հետևանքներ կունենա առևտրի, դրամական փոխանցումների, Հայաստան ներդրումների և տարադրամային պաշարների մուտքի վրա:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ