Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վերադարձել են մեդալներով

Վերադարձել են մեդալներով
07.11.2017 | 12:20

Նոյեմբերի 2-5-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվել է թաեքվանդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որում հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ: Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել 59 կիլոգրամ քաշային կարգում մրցելույթներ ունեցած Ռոման Հայրապետովը. իսկ 68 կիլոգրամ քաշային Անդրանիկ Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ: Հայաստանի պատվիրակությունն առաջնություն է մեկնել հավաքականի ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ