«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր Երևանում

Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր Երևանում
07.11.2017 | 18:30

2017թ-ի նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կանցկացվեն Էրազմուս+ Տեղեկատվական օրերը Երևանում: Ամենամյա Էրազմուս+ Տեղեկատվական օրերը Էրազմուս+ ծրագրի մասին տեղեկատվության տարածմանը միտված միջոցառումների շարք են։ Դրանք համախմբում են բուհերի դասախոսներին, վարչական կազմին, կրթության փորձագետներին և ուսանողներին, Կրթության նախարարության, Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչնեչրին, և այլ գործընկերներին Եվրամիությունից և հարևանության երկրներից: Ինչպես գիտեք, 2017-ը Էրազմուս-ի պատմության մեջ առանձնահատուկ տարի է: 2017 թ.-ին ծրագիրը նշում է իր 30-ամյակը, որն ամփոսփում է Եվրամիությունում ուսանողների փոխանակման 30 տարվա հաջող փորձը: 2015 թ.-ից ի վեր Էրազմուս+ փոխանակման ծրագրի շնորհիվ եռապատկվել է Եվրամիությունում ուսանած կամ դասավանդած հայաստանցի ուսանողների և բուհերի աշխատակիցների աշխատակիցների թիվը: Այս առումով Երևանում Էրազմուս+ տեղեկատվական օրերը հիանալի հարթակ են՝ ներկայացնելու Հայաստանում և ողջ աշխարհում Ծրագրի ունեցած նվաճումները։

Այս տարվա միջոցառմանն ակնկալում ենք Հայաստանի մոտ 60 համալսարանների ներկայացուցիչների մասնակցություն, այդ թվում ռեկտորների, պրոռեկտորների, դեկանների, վարչական աշխատակիցների, ամբիոնի վարիչների, դասախոսների, ինչպես նաև բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների ներկայությունը: Տեղեկատվական օրերերի ընթացքում կհրապարակվեն ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2018 թ. Էրազմուս + առաջարկների ներկայացման գալիք մրցույթում։ Երկօրյա միջոցառման ընթացքում ներկայացվելու Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր և Ժան Մոնե գործողություններ) մանրամասները:


Այս տարի Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը հրավիրել է Ուկրաինայից եւ Ավստրիայից խոսնակների, ովքեր կկիսեն իրենց ազգային փորձը Էրազմուս+ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Նոյեմբերի 9-ին Ուկրաինայի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմի անդամ Իրինա Սիկորսկայան կներկայացնի Դոնեցկի պետական կառավարման համալսարանում Ժան Մոնե մոդուլների և ամբիոնի կիրառվող պրակտիկան: Հաջորդ օրը, Ավստրիայի Էրազմուս+ ազգային գործակալության բարձրագույն կրթության բաժնի ղեկավար Գերհարդ Վոլցը կներկայացնի այն կառավարման մեխանիզմներն ու ընտրության չափանիշները, որոնք կիրառվում են Միջազգային կրեդիտային շարժունության դրամաշնորհային առաջարկների գնահատման գործընթցում: Եվ, ի վերջո, նույն օրը Էրազմուս Մունդուս շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ Օլեքսանդր Իվանովը մասնակիցներին գործնական խորհուրդներ կտրամադրի թե ինչպես է պետք Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի համար հաջողակ դիմում հայտերի փաթեթ պատրաստել:


Երևանում Էրազմուս+ տեղեկատվական օրերը տեղի կունենան Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (հասցե `Թումանյան 42, Մեծ դահլիճ, 3-րդ հարկ, ժամը 09: 30-ից):
Կից ներկայացնում ենք միջոցառումների նախնական օրակարգը:

Էրազմուս+-ը ԵՄ ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020 թթ. ժամանակահատվածում:
Էրազմուս+ ծրագրի ներքո Գործընկեր երկրների Էրազմուս+ ազգային գրասենյակների մանդատը ներառում է ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող բոլոր աջակցող, խթանող, մոնիտորինգի և տեղեկատվության տարածմանը միտված գործողությունները:

Միջոցառման մանրամասների համար կարող եք դիմել Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակ`



Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ