Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Իսրայելում

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Իսրայելում
07.11.2017 | 18:38

Պաշտոնական այցով Իսրայել մեկնած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնի, փոխնախագահ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ, այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, հանդիպել պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։


Իսրայելի խորհրդարանի խոսնակը Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Կնեսետը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ Նալբանդյանը և Էդելշտեյնը անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկել միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ Իսրայելի խորհրդարանի խոսնակը նշել է, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է, և ինքն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։
Նալբանդյանը Էդելշտեյնին է փոխանցել Երևան այցելելու՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրավերը։


Թալի Պլոսկովի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարևորությունը՝ արժևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացմանը, զբոսաշրջության խթանմանն առնչվող հարցերի: Անդրադարձ է կատարվել հայ-հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի և Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։


Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է իր այցելության նպատակները, հանդիպումների արդյունքները, անդրադարձ է արվել Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության, համահայկական օրակարգի մի շարք հարցերի:

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ