Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նորվեգիան չի ցանկացել Ադրբեջանին սպառազինել

Նորվեգիան չի ցանկացել Ադրբեջանին սպառազինել
07.11.2017 | 18:42

Նորվեգիան մերժել է Ադրբեջանի սպառազինություն ձեռք բերելու հայտը` նշված է Նորվեգիայի ԱԳՆ կայքում հրապարակված «2016-ին Նորվեգիայից պաշտպանական արտադրանքի արտահանում» զեկույցում: Նորվեգիայի ԱԳ նախարարության տեղեկացմամբ՝ մերժվել են Ադրբեջանի, Բանգլադեշի, Կոլումբիայի, Ջիբութիի, Եգիպտոսի, Ֆիլիպինների, Իրանի, Իսրայելի, Կաբո Վերդեի, Ղազախստանի, Կիպրոսի, Մակաոյի, Մակեդոնիայի, Մարոկկոյի, Մոլդովայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թայվանի, Թունիսի, ՈՒկրաինայի, ՈՒրուգվայի և Վիետնամի հայտերը:

Նորվեգիան արտադրում է տարբեր տեսակի հրթիռներ, նռնակներ, փամփուշտներ, կառավարման համակարգեր, լազերային հեռաչափեր, ծովային նավերի սարքավորումներ, հեռակառավարմամբ մարտական մոդուլներ:

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ