Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եվ գիտություն զարգացնել, և երկիր պաշտպանել

Եվ գիտություն զարգացնել, և երկիր պաշտպանել
08.11.2017 | 11:02

Երեկ ԵՊՀ ուսանողները դասադուլ են արել. պատճառը ուսման տարկետման վերացումն է, որը վերջերս հաստատեց ԱԺ-ն: Չմտնելով վեճի մեջ, թե տարկետման անվան տակ իսկապես գիտությամբ զբաղվող քանի երիտասարդ է, այսպես ասած, երկու տարի կորուստ ունենում և քանիսն են նրանցից գիտության անվան տակ խուսափում ծառայությունից, մեկ այլ խնդիր դիտարկենք:

Ըստ ՊՆ-ի տվյալների, որը վերջերս Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց խորհրդարանում, զինվորական ծառայությունից ազատվում են ավելի շատ առողջական խնդիրներ ունեցողները, քան տարկետման իրավունքից օգտվողները: Հիմա բնական հարց է առաջանում, եթե իրականում կրթության համար բանակից խուսափողների թիվն ավելի քիչ է, քան առողջական «արհեստական» խնդիրներ ստեղծողներինը, ուրեմն ինչու է փոքրամասնությունը բողոքում: Պատճառն այն է, որ, միևնույն է, նա, ով հնարավորությունների տեր է և բարձրաստիճան պաշտոնյայի որդի, կարող է և «չեղած» տարկետումից օգտվել և ամենածանր հիվանդությունն ունենալ: Իզուր չէ, որ այս կամ այն պաշտոնյայի որդու կենսագրությունը երբ քրքրում ես, պարզվում է, որ նա կամ գիտությանն անդավաճան հետևորդ է, կամ ֆիզիկապես և հոգեպես ծառայությանը ոչ պիտանի արարած: Մի տեսակ վերջիններիս շահերը չեն պաշտպանվում, նրանց համար ոչ մեկը չի բողոքում, շա~տ անարդար է:

Իսկ ավելի անարդար է, երբ հենց այս խնդիրը առաջնահերթ չի կարգավորվում, այսինքն` առողջապահության ոլորտի այս բացը վերացնել, հետո անդրադառնալ գիտության անվան տակ «ծվարած» դասալիքներին: Չնայած «Զինապարտության մասին» նոր օրենքով փորձ է արվում այս դաշտն էլ կարգավորել, սակայն շատ ակնհայտ է, որ ռիսկերը բավական մեծ են: Շատ հեշտ կլինի կրկին հիվանդ «ձևանալ» ու խուսափել զինվորական ծառայությունից:

Այսուհանդերձ, անկախ օրենքի այս կամ այն դրույթից, չափորոշիչների խստացումից, տարկետման վերացումից, նրանք, ովքեր մեր հասարակության մեջ օրենքից վեր են, նրանք միշտ էլ ծառայությունից խուսափելու զարտուղի ճանապարհներ գտնում են: Իսկ այս ամենի «միջակայքում» տուժում են թևութիկունք չունեցող մարդկանց տղաները, որոնք պարտադրված են և՛ գիտությունը զարգացնել, և՛ երկիրը պաշտպանել հենց առաջնագծում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ