Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆրանսիան մերժեց Ադրբեջանին

Ֆրանսիան մերժեց Ադրբեջանին
08.11.2017 | 11:13

Նանտերի դատարանը մերժել է Ադրբեջանի հայցը ֆրանսիական պետական France Télévisions հեռուստաընկերության և երկու լրագրողների դեմ: Հայցի պատճառ էր դարձել, որ լրագրողներն Ադրբեջանն անվանել էին «բռնապետություն», իսկ նախագահ Իլհամ Ալիևին «դեսպոտ»: Նանտերի դատարանն ընդգծել է, որ մամուլի ազատության օրենքը պետությանն իրավունք չի տալիս հայց ներկայացնել քաղաքացու, առավել ևս լրագրողի դեմ: 2015-ի նոյեմբերի 7-ին France 2 հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել Cash Investigation վերլուծական ծրագիրը Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասահմանյան այցերի մասին, մեծ մասամբ նվիրված Ադրբեջանին: Հաղորդման սկզբում հաղորդավար Էլիզ Լյուսեն Իլհամ Ալիևի իշխանությունն անվանում է «աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը»:

Նույն օրը ծրագրի հեղինակ Լորան Ռիշարը France Info-ի ռադիոեթերում Իլհամ Ալիևին անվանել է բռնապետ և դեսպոտ: Այդ բառերի պատճառով Ադրբեջանը դիմել է դատարան` մեղադրելով երկու լրագրողներին և France Télévisions հեռուստաընկերության ղեկավար Դելֆին Էռնոյին զրպարտության մեջ: Դատական առաջին նիստում` սեպտեմբերի 5-ին, մեղադրյալներն ու նրանց պաշտպանները պնդում էին նման դատաքննության սկզբունքորեն անթույլատրելիությունը, երբ պետությունը դատի է տալիս լրագրողներին: «Պատկերացրեք Հյուսիսային Կորեան, որ ամիսը 47 անգամ լրագրողների դեմ հայց է ներկայացնում»` այն ժամանակ հայտարարեց Էլիզ Լյուսեն: Դիմումատուների վկաները խոսում էին ժողովրդավարական բարեփոխումների մասին Ադրբեջանում: Սակայն «Լրագրողներն առանց սահմանի» կազմակերպությունը նշել է, որ խոսքի ազատության վիճակը վերջին տարիներին Ադրբեջանում վատացել է: Երկիրը «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության` 180-ից 162-րդ տեղում է 2017-ի խոսքի ազատության դասիչում:

RFI


Հ.Գ. Փաստորեն Նանտերի դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը բռնապետություն է, իսկ Իլհամ Ալիևը` բռնապետ ու դեսպոտ: Հետաքրքիր է` Բաքուն կդիմի՞ ՄԻԵԴ-ին: Դատը, իհարկե, չի շահի, բայց լրացուցիչ հնարավորություն կստանա խոսելու ադրբեջանական ժողովրդավարության ու Իլհամ Ալիևի նոր հաջողությունների մասին: Իսկ հետո կմեղադրի Եվրոպային բազմակի ստանդարտների մեջ: Զարմանալի է, որ ֆրանսիացի լրագրողները հայ չեն հայտարարվել, կամ գոնե հայկական արմատներ ունեցող` այ դա բացթողում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ