Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վիգեն Սարգսյանը մեկնել է Տավուշի մարզ

Վիգեն Սարգսյանը մեկնել է Տավուշի մարզ
09.11.2017 | 12:48

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ նա եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմանները: Նախարարը ծանոթացել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի աջակցությամբ մարտական հենակետերում և խրամախորշերում իրականացված լրակահավորման և վերամրցակցման աշխատանքներին:


Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում բնակիչների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանամերձ համայնքները մշտապես պետության ուշադրության կենտրոնում են, և արվում է հնարավորը՝ խնդիրների լուծման ուղղությամբ: Հենց այդ նպատակով է ստեղծվել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման միջգերատեսչական հանձնաժողովը:
Նախարարն անդրադարձել է «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, ներկայացրել նպատակներն ու ակնկալվող արդյունքները: «Մեր առաջարկած ծրագրերն իրոք շատ են, և դրանց իրականացման համար անհրաժեշտ է մեր ժողովրդի համախմբվածությունը, ուժը, վճռականությունը և իհարկե՝ բոլոր հնարավոր գայթակղություններից և կողքից հնչող չար բամբասանքներից հեռու մնալը»,- ասել է Սարգսյանը: Անդրադառնալով հասարակական լայն հնչեղություն ստացած «Պատիվ ունեմ» ծրագրի դրույթներին և առավելություններին՝ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ չնայած տարատեսակ շահարկումներին, պաշտպանական գերատեսչության խնդիրն է որակական նոր հարթության վրա դնել զորակոչային գործընթացը՝ այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ առաջարկելով երիտասարդներին:


«Առաջարկվող ծրագրերը մեծ առավելություն են տալու երիտասարդներին՝ թույլ տալով նրանց ծառայության ընթացքում ոչ միայն պահպանել մշտական կապը հարազատների հետ, այլև ստանալ ֆինանսական փոխհատուցում, միևնույն ժամանակ ծառայության տարիներն օգտագործել ի նպաստ իրենց ապագայի կառուցման: «Պատիվ ունեմ» ծրագիրը, որն այս օրերին բուռն քննարկումների առիթ է տվել, նաև այստեղ ներկա երեխաների համար է, ովքեր ապագայում, ծրագրի շնորհիվ, կարողանալու են պետության կողմից ամբողջությամբ փոխատուցված անվճար բարձրագույն կրթություն ստանալ և՜ բակալավրիատուրայում, և՜ մագիստրատուրայում, ծառայել ոչ թե որպես շարքային, այլ որպես սպա 3 տարի ժամկետով, այնուհետև վերադառնալ իրենց քաղաքացիական կյանքին»,- ընդգծել է նախարարը: Վիգեն Սարգսյանը ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մասնակցել է «Դպրոց կենտրոնների միության» նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների տնօրեններ բոլոր մարզերից: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է պաշտպանական համակարգում «Զինապարտության մասին» օրենքով նախատեսվող հայեցակարգային փոփոխություններին, զորակոչային գործընթացի շրջանակում զորակոչիկներին տրվող բովանդակային մի շարք արտոնություններին: Անդրադառնալով մի խումբ ուսանողների հայտարարած դասադուլի հնարավոր պատճառներին և հետևանքներին՝ Վիգեն Սարգսյանը ասել է, որ ժողովրդավարությունը ենթադրում է կարծիքների փոխանակում, երբեմն նաև բախում, սակայն միևնույն ժամանակ ենթադրում է որոշումների կայացում մեծամասնության դիրքորոշմամբ:

Դիտվել է՝ 2517

Մեկնաբանություններ