«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռադիկ Մարտիրոսյանը խոստովանել է

Ռադիկ Մարտիրոսյանը խոստովանել է
09.11.2017 | 20:11

«Մեկի խնդիրների լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի, դա պիտի լինի այնպիսի տարբերակ, որ մենք, իրոք, ունենանք ուժեղ բանակ՝ անհրաժեշտ թվով: Սա կարևոր հարց է: Եվ ունենանք մասնագետների ինստիտուտ, որ մեր կյանքի մյուս բնագավառների համար կադրեր պատրաստենք»,- այսօր հայտարարեց ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` անդրադառնալով տարկետումը վերացնող նախագծին: ՈՒշագրավ է, որ գիտության տաճարի ղեկավարը խոսում է ոչ թե օրենքի այն հիմնավորման մասին, որը իշխանությունը ներկայացնում է, այն է`սոցիալական արդարության հաստատում, այլ որ հարկավոր է «ուժեղ բանակ՝ անհրաժեշտ թվով»: Ասել է` կոչմամբ գիտության պահապանին ասվել է, որ գիտությունը պետք է երկրորդ պլան մղվի, երբ կա «անհրաժեշտ թվով» զինվոր ապահովելու խնդիր:


Պաշտպանության, անվտանգության հարցը լռեցրել է բոլորին, անգամ ԳԱԱ-ի ղեկավարին: Փաստորեն, Ռադիկ Մարտիրոսյանն անուղղակի փաստում է, որ բանակում թվաքանակի խնդիր կա, ոչ թե սոցիալական արդարության հարց է լուծվում: Չնայած, նախագծի պաշտպանները քողարկում են այս ամենը տարատեսակ «արդարության» հաստատմամբ, բայց իրավիճակն ավելի ճիշտ է գնահատել գիտնականը: Հաշվի առնելով ժողովրդագրական պատկերը, որի մասին բարձրաձայնում է իշխանությունը և վտանգներ տեսնում դրանում, արտագաղթի մեծ չափերը, ակնհայտ է, որ բանակում թվաքանակի խնդիր կա, իսկ թե ինչ օրենքներ կբերվեն ու ինչ անուն կտան դրանց, միևնույն է, դրանք մեկ նպատակ ունեն` բոլորին ուղարկել ծառայության: Իհարկե, արտոնյալ «չծառայածների» բանակ էլի կլինի, բայց սա արդեն քննարկման այլ թեմա է:


Մեկ այլ խոստովանություն էլ է արել Ռադիկ Մարտիրոսյանը, որն ավելի է հաստատում վերը ասվածը: «Օրենքի նախագծում կան գաղափարներ, որոնք ճիշտ են, բայց դրանց իրականացումը, կարող է պատահել… պիտի էնպիսի մեխանիզմներ մշակել, որ դրանք իրականացվեն... ՈՒրիշ բան է, որ բանակից հետո բոլորը չէ, որ եթե ասենք՝ մինչև բանակը ինքը լավ սովորող էր, հետո եկավ դրսևորեց իրեն լավ… կյանքը ցույց է տալիս, որ այդպես չէ: Բայց նրանք, որոնք ճիշտ կողմնորոշված են, որ պետք է գիտությամբ զբաղվեն, նրանց համար մեծ խնդիր չէ»,- ասում է Մարտիրոսյանը` հաստատելով, որ գիտությամբ զբաղվելու համար, այդուհանդերձ, մեծ ռիսկեր կան նախագծում և հնարավոր է «ճիշտ գաղափարները» ոչ ճիշտ կիրառվեն: Փաստորեն, որքան էլ նախագծի հեղինակները վստահեցնեն, որ գիտությունը չի տուժի, իրականում այդպես չէ, քանի որ ամեն «լավ սովորող» չէ, որ երկու տարի հետո կարող է նույն ցանկությունն ունենալ և շարունակել մասնագիտացումը:


Միով բանիվ, Ռադիկ Մարտիրոսյանը հաստատում է, որ այս նախագիծը եթե ոչ մեծ, ապա որոշակի կորուստ կարող է պատճառել գիտությանը, բայց երկիրը պաշտպանելու խնդիր կա, որի համար զինվորների քանակ է պետք, իսկ երկրի պաշտպանությունը, թերևս, առաջնային է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ