Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արա Բաբլոյան. «Արցախի գոյությունն ու կարգավիճակն Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին է»

Արա Բաբլոյան. «Արցախի գոյությունն ու կարգավիճակն Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին է»
10.11.2017 | 16:20

«Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերն ու տնօրինողը»` ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Երևանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ։ «Արցախ կատարած իմ վերջին այցից, որն ինձ համար առաջինն էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներից, ստացած տպավորություններից համոզվեցի, որ Արցախի ժողովուրդը շարունակում է անվերապահորեն տնօրինել իր ճակատագիրը` նպատակաուղղված ընթանալով ընտրած ճանապարհով»,- նշել է նա: Բաբլոյանը վերահաստատել է նախկին դիրքորոշումը՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, սակայն Ղարաբաղի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերն ու տնօրինողը:


«Մեր դիրքորոշումը հստակ է՝ որևէ հարթակում կամ ատյանում, որևէ ձևաչափով չի կարող ընդունվել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը: Եվ Հայաստանի, և Արցախի հանրապետությունների իշխանությունները նախագահների մակարդակով բազմիցս են հայտարարել, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը և երաշխավորվի նրա անվտանգությունը: Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի են»,- ասել է Արա Բաբլոյանը։ Նա նշել է, որ մեկ ամիս առաջ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որը կարևոր քայլ էր բանակցային գործընթացի ակտիվացման համար:


«Սակայն բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար Ադրբեջանը նախ և առաջ պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից»,- ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով. «Հայկական երկու պետությունների գոյությունը մեր ժողովրդի հարստությունն է: Մենք պարտավոր ենք պաշտպանել և զարգացնել այն` համատեղ ջանքերով ու գործողություններով, տնտեսական ու անվտանգության համակարգերի միասնական հզորացմամբ և ամրապնդմամբ: Համոզված եմ, որ այսօրվա մեր հանդիպումը կապերի ու հարաբերությունների սերտացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ գործողությունների ռազմավարությունն ու մարտավարությունը համակարգելու ևս մեկ հնարավորություն է, որը մենք կօգտագործենք արդյունավետ»:

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ