«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Սպիտակ տուն. Պուտինն ու Թրամփը Վիետնամում չեն հանդիպի

Սպիտակ տուն. Պուտինն ու Թրամփը Վիետնամում չեն հանդիպի
10.11.2017 | 16:22

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպի Վիետնամում` հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Սառա Սանդերսին: Նրա տվյալներով՝ պատճառը Սպիտակ տան ղեկավարի խիստ հագեցած գրաֆիկն է:

Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, թե Կրեմլում ակնկալում են, որ առաջիկա ժամերին կավարտվի երկու երկրների ղեկավարների հանդիպման ստույգ ժամկետի, վայրի ու ձևաչափի համաձայնեցումը: Նա նաև հավաստել էր, որ քննարկվում է ուրբաթ նման հանդիպման անցկացման տարբերակը:

Դիտվել է՝ 1744

Մեկնաբանություններ