Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վաշինգտոնն ու Անկարան ցանկանում են «նոր էջ բացել»

Վաշինգտոնն ու Անկարան ցանկանում են «նոր էջ բացել»
11.11.2017 | 01:20

«ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ընդունել է Բինալի Յիլդիրիմին և վերահաստատել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմավարական ամուր համագործակցության կարևորությունը: Երկու ղեկավարները նշել են, որ դաշնակից և բարեկամ երկրների կապերի զարգացման համար անհրաժեշտ է կառուցողական երկխոսություն, և հույս են հայտնել, որ այս հանդիպումը կընձեռի ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում նոր էջ բացելու հնարավորություն»,- ասվում է Վաշինգտոնի հաղորդագրությունում:


TRT World թուրքական հեռուստակայանի փոխանցմամբ, Սպիտակ տան Ռուզվելթի սենյակում 1 ժամ 20 րոպե տևած հանդիպումը դռնփակ է անցել:
Փենսն ու Յիլդիրիմը քննարկել են ոչ միայն թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, այլև միջազգային իրավիճակը, Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման թեման:


Reuters-ը հաղորդում է, որ փոխնախագահ Մայք Փենսը Բինալի Յիլդիրիմի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալության և ստամբուլյան հյուպատոսարանի թուրք աշխատակիցներին ներկայացված մեղադրանքի կապակցությամբ: Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթի փոխանցմամբ, Փենսը խոսել է Թուրքիայում արտակարգ դրության ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և լրագրողներին հալածելու գործելակերպի մասին և ընդգծել է, որ այդ բոլոր մարդկանց նկատմամբ հարուցված գործերը պետք է քննվեն թափանցիկության և արդարության պայմաններում:

Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ