Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ Իրանի հետ մեր լավ հարաբերությունները խոչընդոտ են Իսրայելի հետ մեր հարաբերություններում

Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ Իրանի հետ մեր լավ հարաբերությունները խոչընդոտ են Իսրայելի հետ մեր հարաբերություններում
11.11.2017 | 01:22

Ես չեմ կարծում, որ Իրանի հետ Հայաստանի լավ հարաբերությունները խոչընդոտ են Իսրայելի հետ մեր երկկողմ հարաբերություններում` իսրայելական i24 news հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:


Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Իրանի դերը Մերձավոր Արևելքում և տարածաշրջանում, Նալբանդյանը պատասխանել է. «Մենք ունենք լավ հարաբերություններ հարևան Իրանի հետ, համագործակցում ենք տարբեր ոլորտներում։ Հաշվի առեք, որ մյուս երկու հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունենք փակ սահմաններ։ Իրանը, Վրաստանը այն երկու հարևաններն են, որոնց հետ մենք ունենք ոչ միայն բնականոն հարաբերություններ, այլև լավ համագործակցություն։ Եվ մենք ջանքեր ենք գործադրում մեր երկկողմ փոխգործակցությունն ու գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ»:
Իսկ դա չի՞ խոչընդոտում հայ-իսրայելական հարաբերություններին հարցին էլ արձագանքել է. «Ես չեմ կարծում, որ դա խոչընդոտ է Իսրայելի հետ մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես որ խոչընդոտ չեն Իսրայելի հարաբերությունները Հայաստանի հարևան որևէ երկրի հետ»:


Ինչու՞ Իսրայելում չկա Հայաստանի դեսպանատուն հարցին Հայաստանի ԱԳ նախարարը նշել է. «Մեր կարծիքը շատ հստակ է. Իսրայելի կողմից Հայաստանում դեսպանություն բացելուն պես, մենք փոխադարձության սկզբունքով դեսպանություն կբացենք Իսրայելում»:

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ