«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Էդվարդ Նալբանդյան. Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ

Էդվարդ Նալբանդյան. Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ
11.11.2017 | 01:23

Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների` իսրայելական i24 news հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հարցին, թե որո՞նք են Հայաստանի սպասելիքները Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանումների առումով, Նալբանդյանը պատասխանել է.
«Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների: Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել: Մենք բաց և շատ դրական քննարկումներ ենք անցկացնում»:

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ