Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Շփման գծում կայունության շահերից է բխում հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմների ստեղծումը»

«Շփման գծում կայունության շահերից է բխում հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմների ստեղծումը»
11.11.2017 | 01:28

«Երկար ընդմիջումից հետո հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն էական արդյունք էր, որ հնարավոր դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակում Ադրբեջանի, Հայաստանի ու ԼՂ-ի հետ ակտիվ շփումների միջոցով»` հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում: «Կարևոր է, որ նախագահների հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են ինտենսիվ դարձնել բանակցային գործընթացը: Վստահ եմ, որ դա կնպաստի կողմերի միջև վստահության բարձրացմանը և արդյունքում մոտենալ փոխզիջումային կարգավորման հիմնարար կողմերին: Հույս ունենք, որ բանակցություններում կպահպանվի Ժնևում նախագահների հանդիպման ժամանակ ստեղծված կառուցողական մթնոլորտը», ասել է նա: Լուկաշևիչը նշել է, որ մինչև տարեվերջ համանախագահների հանդիպումներ են ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ակնկալում է՝ դրանք արդյունավետ կլինեն:


Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ միջնորդների ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: «Այդ առումով բարձր ենք գնահատում կողմերի՝ շփման գծում լարվածության թուլացման նպատակով լրացուցիչ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը», նշել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչը: Նրա խոսքով, այդ նպատակին կծառայի նաև 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնք միտված են ռազմական ռիսկերի նվազեցմանն ու շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը: «Ակնկալում ենք առաջիկայում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում, որը թույլ կտա որակապես բարելավել տարածաշրջանում առկա իրավիճակի մոնիտորինգը: Շփման գծում և ադրբեջանա-հայկական սահմանում կայունության շահերից է բխում նաև հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմների ստեղծումը», ասել է նա՝ ավելացնելով, որ դրանք թույլ կտան պահպանել դրական մթնոլորտը: Նա նշել է, որ Ռուսաստանը համանախագահող մյուս երկրների հետ շարունակելու է կողմերին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն ԼՂ խնդրի լուծման համար մշակելու փոխզիջումային փոխադարձ ընդունելի հիմքեր: «Ակնկալում ենք, որ համանախագահների շփումները լրացուցիչ խթան կհանդիսանան հակամարտության խաղաղ կարգավորման համար», ասել է Ալեքսանդ Լուկաշևիչը:

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ