USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Հարի Քամիան. ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին աշխատել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ստեղծման առաջարկների շուրջ

Հարի Քամիան. ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին աշխատել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ստեղծման առաջարկների շուրջ
11.11.2017 | 01:29

ԱՄՆ-ը կրկին իր վճռական աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին և բարձր է գնահատում միջնորդների աշխատանքը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում` ԵԱՀԿ Մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ժամանակավոր ղեկավար Հարի Քամիանը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը ողջունում է հոկտեմբերի 16-ի հանդիպման արդյունքներով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը: ԱՄՆ դիվանագետը կոչ է արել կողմերին իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Կողմերը պայմանավորվել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի մանդատը, որը, հուսով ենք, կարտացոլվի ԵԱՀԿ 2018 թվականի բյուջեում: ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին աշխատել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ստեղծման առաջարկների շուրջ», ասել է Քամիանը:

Դիտվել է՝ 1700

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ