Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԵԱՀԿ Ադրբեջանի պատվիրակություն. Առարկայական բանակցությունների վերսկսման նախապայմանները ձախողման են դատապարտված

ԵԱՀԿ Ադրբեջանի պատվիրակություն. Առարկայական բանակցությունների վերսկսման նախապայմանները ձախողման են դատապարտված
11.11.2017 | 01:30

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից գործնական քայլեր է սպասում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ակտիվացման ուղղությամբ` Տրենդ գործակալությանը հայտնել են ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակությունից: Ադրբեջանական պատվիրակությունը նշել է, որ Ադրբեջանը ողջունում է բանակցություններն ակտիվացնելու համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են կոնկրետ արդյունքների հասնելուն:

«2017-ի հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների բարձր մակարդակով հանդիպումը քայլ է ճիշտ ուղղությամբ: Հանդիպումն ապացուցել է, որ առարկայական բանակցությունների վերսկսման նախապայմանները ձախողման են դատապարտված: Մենք դրական ենք գնահատում հանդիպման փաստն ու արդյունքները, որն արտացոլված է համատեղ հայտարարությունում»,- նշված է ադրբեջանական հայտարարությունում:

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ