Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողան. Ճգնաժամերի կարգավորման հարցում ՌԴ-ի ու Թուրքիայի համերաշխությունն ամրապնդում է երկրների կապերը

Էրդողան. Ճգնաժամերի կարգավորման հարցում ՌԴ-ի ու Թուրքիայի համերաշխությունն ամրապնդում է երկրների կապերը
14.11.2017 | 11:39

Թուրքիայի և Ռուսաստանի համերաշխությունը տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում էլ ավելի է ամրապնդում երկրների հարաբերությունները, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպման ժամանակ։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կշարունակեն ամրապնդել հարաբերությունները տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում։ Թուրքիայի նախագահը մեկնել է Սոչի` ՌԴ նախագահի հետ հանդիպելու համար։ Թռիչքից առաջ նա հաստատել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումը կարող է լինել հանդիպման օրակարգում։

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ