Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտին. ՌԴ-ի և Թուրքիայի փոխհարաբերությունները լիովին վերականգնվել են

Պուտին. ՌԴ-ի և Թուրքիայի փոխհարաբերությունները լիովին վերականգնվել են
14.11.2017 | 11:40

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Մեր հարաբերությունները վերականգնվել են գրեթե լիովին»:

Նա նշել է, որ համագործակցության վերականգնումն ընթանում է նաև անվտանգության գծով։ Էրդողանն իր հերթին նույնպես մատնանշել է համագործակցության վերականգնումը։

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ