Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գիրքը կներկայացնի Հայաստանի և Արցախի խոհանոցը

Գիրքը կներկայացնի Հայաստանի և Արցախի խոհանոցը
14.11.2017 | 12:56

ԱՄՆ-ի հեղինակավոր Chronicle Books հրատարակչությանը շուտով կտպագրվի Հայատանի և Արցախի խոհանոցին նվիրված «Լավաշ» խոհարարական գիրքը։ Գրքի նախաձեռնողներ և հեղինակներ՝ ԱՄՆ-ից մրցանակակիր գրող Քեյթ Լիհին, գաստրոնոմիկ լուսանկարիչ Ջոն Լին և շեֆ խոհարար Արա Զադան այս շաբաթ ուղևորվել են Հայաստան։ Նրանք սկսել են գրքի առաջին փուլի ուսումնասիրությունները՝ մեկնելով երկրի տարբեր մարզեր՝ գտնելու հայկական խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդական ձևերը։


Գրքի հեղինակներից լուսանկարիչ Ջոն Լին նախկինում վարել է գաստրոնոմիկ լուսանկարչության աշխատարան Թումո Երևանում, իսկ Արա Զադան խոհարարական աշխատարան՝ Թումոյի նոր անալոգային նախագիծ Թումո ստուդիաներում։ Գրքի նկարահանման և ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում խմբի հետ աշխատելու, նրանց օգնելու և նրանցից սովորելու են մի խումբ Թումո ուսանողներ։

Գիրքը կներկայացնի Հայաստանի և Արցախի խոհանոցը՝ նախուտեստներից ու հիմնական ուտեստներից մինչև աղանդեր։ Հիմնական շեշտը կդրվի ՅՈՒՆԵՍԿՕ-իմարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված լավաշի վրա, որը հայկական խոհանոցի խորհրդանիշներից մեկն է։

Նոյեմբերի 15-ին՝ 19։30-ին Քեյթ Լիհին, Ջոն Լին և Արա Զադան բաց հանդիպում կանցկացնեն Թումո ստուդիաներում (Պուշկինի 38)։ Հանդիպման ընթացքում նրանք Հայաստանի հանրությանը կներկայացնեն «Լավաշ» գրքի գաղափարը, ինչպես նաև մոտից կծանոթացնեն խոհարարական գրքերի ոլորտին և դրանց ստեղծման գործընթացին։

Դիտվել է՝ 2496

Մեկնաբանություններ