Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Երևան և Բաքու

Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Երևան և Բաքու
14.11.2017 | 21:15

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսվում է իմ այցը Երևան և Բաքու: Առաջին հերթին այդ այցերը պայմանավորված են ՌԴ-Հայաստան և ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով»:

«Օրակարգն ընդգրկելու է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ դրանք հագեցած և հարուստ են: Խոսելու ենք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների մասին, այդ թվում` կփորձենք հասկանալ, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի որ փուլում ենք»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ