Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նալբանդյանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Մոսկվայում

Նալբանդյանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Մոսկվայում
14.11.2017 | 21:15

Նոյեմբերի 14-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շեֆերին։


Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։ Զրուցակիցները քննարկել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովների պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Քննարկվել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ