Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը և ՌԴ-ն պայմանավորվել են համագործակցել ՈՒկրաինայում խաղաղության հասնելու համար

ԱՄՆ-ը և ՌԴ-ն պայմանավորվել են համագործակցել ՈՒկրաինայում խաղաղության հասնելու համար
14.11.2017 | 21:17

ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն ՈՒկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքը` չնայած տարաձայնություններին, ասված է ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի և ԱՄՆ-ի՝ ՈՒկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 13-ին Բելգրադում նրանց հանդիպումից հետո:

«Զարմանալի չէ, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն տարբեր հայեցակարգեր ունեն խաղաղության հասնելու ուղիների վերաբերյալ, բայց մենք կշարունակենք համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանության կայքում: «Մինսկի համաձայնագրերին համապատասխան քաղաքական միջոցները անվտանգության ոլորտի միջոցառումների հետ զուգորդելու անհրաժեշտությունը միշտ էլ եղել է: Երկու կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է իմաստավորել այսօրվա քննարկումը և խորհել այդ խնդրի լուծման հետագա ուղիների շուրջ»,- ասված է տեքստում:

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ